Աշտարակում ևս չեն գործում երթուղայինները:
Ժամը 09-30,11-30 Աշտարակից Երևան եկել են միայն երկու ուսանողական ավտոբուս:
Աշտարակի տեղական տաքսի ծառայությունները ևս չեն աշխատում:
Նորություն է այն, որ չի աշխատում Աշտարակի գազալցակայանը և չի սպասարկում մեքենաներին:
Բնակիչները ասում են, որ պատճառը հանրահավաքն է:
Այնուամենայնիվ ճանապարհները չեն հսկվում ոստկանների կողմից:
Ապարանում ևս չեն աշխատում երթուղայինները: