Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Հայաստանը դարձել է ոչ մեկին պետք չեկող պետություն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընթերցեց Ալիևի նամակն առ այն, որ Հայաստանն այդ միության անդամ կարող է դառնալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Սկզբում հայտարարվում էր, թե Հայաստանն այդ միության հիմնադիր անդամ պետք է լինի, իսկ հիմա կարելի՞ է ասել, որ հարցականի տակ է ՀՀ-ի անդամագրումն առհասարակ:

Փոփոխություններ ամեն օր են լինելու այդ նախագծում։ Մարդը հայտարարում է, թե անդամները հավասար ուժեր են ունենալու այդ միությունում, բայց հիմա արդեն պայմաններ են դնում Հայաստանի առջև. իսկապես պարզ չէ, թե ինչ է լինելու:

Հայաստանը միջազգային ասպարեզում ամբողջովին դիրքը կորցրած մի պետության է՝ դիրքը կորցրած ղեկավարով, որ չունի ո՛չ ապարատ, ո՛չ ինստիտուտներ։ Դրած պայքարում է ինչ-որ բանի համար, որ իրական չէ. հիմարություն է առնվազն այդ միությանն անդամագրվելն այսքան բանից հետո:

Լուկաշենկոն տարիներ շարունակ պայքարեց ու այնպես արեց, որ, չունենալով հարստություններ, առավելություններ, գոնե կարողացավ իր պահանջները դնել, իսկ Հայաստանը ոչ մի ստրատեգիական մոտեցում չի ցուցաբերում, դիվանագիտական քայլեր չի անում, լուռ նստած՝ Ալիևի նամակն է լսում:

Եվրոպայում կարգավիճակն այլ էր.այնտեղ ավելի դիվանագիտորեն են մոտենում խնդիրներին, այնտեղ հայտարարություններ կարողանում էր անել Սերժ Սարգսյանը՝ նույնիսկ Թուրքիայի, Ադրբեջանի մասով, իսկ այստեղ եթե Նազարբաևին պատասխաներ, պատերացնու՞մ եք՝ ինչ կլիներ։ Մինչ այսօր Հայաստանը չի էլ ճանաչել Արցախի ինքնորոշումը, սարսափելի և ոչ նախանձելի վիճակում է հայտնել Հայաստանը: Այսպիսի նամակներ, այպիսի մոտեցումներ շատ են լինելու, սա դեռ սկիզբն է։ Հայաստանն իր դիրքն ամբողոջովին կորցրել է:

Ի՞նչ որոշման հնարավորություն ունի Հայաստանն այն ժամանակահատվածում, որ Նազարբաևը տվեց՝ մինչև հուլիսի 1-ը:

-Միակ բանը, որ հնարավոր է անել՝ Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի ուժեր, որոնց կարծիքը դրսում կարելի է հաշվի առնել: Ներքին քաղաքական հարցերը մինչև չլուծվեն, չլինեն այնպիսի ուժեր, որոնց հետ հաշվի կնստեն այդ բոլոր երկրները՝ ոչ մի պայմանագիր չպետք է ստորագրվի, դա իմ կարծիքն է: Հիմա փակուղու առաջ ենք կանգնածայդ մարդիկ իրենց ժողովրդի ու երկրի թշնամին են: Պետք չէ նույնիսկ ասել՝ այդ մարդիկ պրոռուսակա՞ն են, թե՞ պրոեվրոպական, երկրի փրկության հարցն է դրված:

Իսկ երկրի պարագլուխները, անձնականը պահելով, վտանգի տակ են դնում երկիրդ, վտանգի տակ են դնոմ երկրիդ անվտանգությունը, ամբողջ համակարգը: Դառնում ես ոչ մեկին պետք չեկող պետություն: Այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում՝ Հայաստանին ձեռք առնել է՝ որպես պետության, որպես երկրի նախագահի։ Բայց երկրի նախագահի հետևում կանգնած է ժողովուրդ, որ ունի հզոր պատմություն, որն ունի պայքարի ու հաղթանակների այնպիսի ուժ, որ այդ երկրները չեն էլ ունեցել: Իսկ հիմա թույլ ենք տալիս, որ իրենք մեզ ծիծաղով վերաբերվեն:

Ի՞նչ եք կարծում՝ ամեն դեպքում, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կլինի՞, թե՞ խոչընդոտները չափից դուրս շատ են: Կասկածի տա՞կ է Հայաստանի անդամագրումը, թե՞ հաշվի չառնելով, լղոզելով՝ այնպես կանեն, որ անդամագրվի:

Ըստ իս՝ անդամակցությունը կկատարվի, այսինքն՝ ոչ թե անդամակցություն, այլ պարտադրանք:

Անդամակցում ես մի կազմակերպության, որը չգիտես ոնց կաշխատի, մտնում ես դրա մեջ այն բոլոր պայմաններով, որ դրվում են քո դեմ՝ իմ կարծիքով աբսուրդ է:

Պարզապես Պուտինը կստիպի, որ այդ ստորագրումը կատարվի, նույնիսկ այդ պայմաններով: Հայաստանից այդքան մարդ հիմա ապրում է Ռուսաստանում, և ՌԴ նախագահը ոչ միայն նրանց է ղեկավարում, այլև Հայաստանը, Հայաստանի հայերին և ինչ ասումէ՝ այդպես էլ լինում է:

Ռուսաստանը հիմա իր կարճատև հաղթանակի համար է սա անում և կասի, որ Հայաստանն անդամագրվի: Բայց իմացեք՝ հիմա այդ անդամակցությունն անգամ Ռուսաստանին ձեռք չի տալիս, որովհետև Բելառուսից ու Ղազախստանից անընդհատ բողոքներ լինելու են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում