Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեծ փոթորկին սպասելիս

Քառյակի հրաշալիները Հովիկ Աբրահամյանի կառավարությանը մինչև աշուն ժամանակ են տվել, ու մինչ այդ, ու թերևս դրանից հետո էլ դեռ երկար ժամանակ, քառյակի մասին կարելի է մառանալ, որովհետև Հայաստանի ներքաղաքական հանգուցալուծման գործոնները բոլորովին այլ տիրույթում են և կարծես թե ակնհայտ է, որ այդ այլ տիրույթում առայժմ հարաբերական անդորր է:

Դա անշուշտ չի նշանակում, որ գործընթաց չկա: Պարզապես որոշումների կայացման խնդիր այս պահին կարծես թե դրված չէ սեղանին և գործընթացը մատնված է ինքնահոսի: Քառյակի առանձնահատկությունն այն է, որ այդ ըստ էության ներքին բովանդակային առումով ոչինչ չորոշող ֆորմատը, արտաքին իմաստով կանխոշորելու է հասարակական վերաբերմունք ընդհանուր ներքաղաքական գործընթացի հանդեպ, դրանից բխող ուշադրությամբ կամ հիասթափությամբ: Եվ այդ իմաստով ակնհայտ է, որ առայժմ գործընթացը շարժվում է իշխանությանը ձեռնտու հունով, քանի որ հանրության համար որևէ հետաքրքրական և շահագրգռող բան ըստ էության տեղի չի ունենում:

Մյուս կողմից սակայն, քանի որ բուն գործընթացի ճակատագիրը ամենևին էլ Ծառուկյանի «կանյաչնի» գործարանում չէ, որ լուծվելու է, դժվար է միարժեք խոսել իշխանության համար շահեկան ընթացքի մասին: Դրա մասին միարժեք խոսելու համար հարկավոր է տեղեկություններ ունենալ նաև այն տիրույթից, որտեղ իրական քաղաքական պրոցեսն է ընթանում: Բանն այն է, որ իշխանության վիճակի շահեկանության մասին խոսելու համար պետք է գնահատել Հայաստանի իրավիճակը թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների առումով: Եվ այդ տեսանկյունից ակնհայտ է, որ իշխանությունն անցած տարիների ընթացքում բացի ժամանակ շահելուց, որևէ այլ հիմնարար խնդրի լուծում չի տվել:

Այդ խնդիրների չլուծվածությանը գումարվում է նաև այն, որ Հայաստանում ըստ էության չլուծված է մնում գլխավոր խնդիրը` իշխանության խնդիրը: Ո՞վ է Հայաստանում իշխանություն: Ինչպիսի՞ն է Հայաստանում իշխանությունը: Այդ հարցերի պատասխանները վեց տարվա ընթացքում ոչ միայն չեն ստացվել, այլ ավելի լղոզվել է հնարավոր պատկերը: Իշխանությունը մեկ շատ հանդուրժող է, մեկ բավական բիրտ:

Եվ նույնիսկ եթե այդ ամենը ոչ թե հակասականության վկայություն են, այլ իշխանական կազմակերպված մարտավարության, միևնույն է, այդ աջից ձախ նետվող մարտավարության կիրառումն ինքնին վկայում է առավել կայուն և կանխատեսելի վարքագծի հնարավորության բացակայության մասին: Այդպիսի պայմաններում իրավիճակն իսկապես անկանխատեսելի է, և անկանխատեսելիությունն էլ արտահայտվում է ներկայիս հարաբերական անդորրի տեսքով, որն իսկապես կարծես անդորր է փոթորկից առաջ: Միայն տպավորությունն այնպիսին է, որ ներքաղաքական սուբյեկտները, գրեթե առանց բացառության, ավելի շատ զբաղված են ոչ թե փոթորկից առաջ սեփական գոտիներն ու կապերը ամրացնելով, այլ դիմացինների գոտիներն ու կապող պարանները հնարավորինս թուլացնելով: Այդ դեպքում իհարկե հավանականությունը ավելի շատ այն է, որ փոթորիկը կարող է տանել բոլորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում