Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Թույլ մխիթարություն Հայաստանի համար

Նախօրեին Վրաստան-ՆԱՏՕ նիստի ընթացքում, որ տեղի է ունեցել Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Վրաստանը շատ բան է արել և առաջընթաց է արձանագրել պաշտպանության և ժողովրդավարության ոլորտներում, սակայն պետք է դեռ շատ ավելի աշխատի ՆԱՏՕ-ին անդամակցության դռները նրա առաջ բացվելու համար: Այսպիսով, Ռասմուսենի այս հայտարարությունը առնվազն ներկայիս պահին վկայում է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա քարդիֆյան գագաթնաժողովում Վրաստանի անդամակցության վերաբերյալ հարց չի լինելու: Սա առանցքային խնդիրներից մեկն էր, որ հետաքրքրում էր միջազգային հանրությանը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից առաջ:

Այս խնդիրը հատկապես կարևոր է մեր տարածաշրջանի՝ Կովկասի համար, քանի որ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններն, ըստ էության, առանցքային դերակատարում ունեն այսօր, երբ Հայաստանի սեպտեմբերերեքյան որոշումներից հետո տարածաշրջանում, ըստ էության, ստեղծվել է միակողմանի իրավիճակ: Այս տեսանկյունից, Վրաստանի անդամակցության հարցում հեռանկարների նման դրվածքը իրականում այնքան էլ նպաստավոր չենք կարող համարել հարավկովկասյան տարածաշրջանի համար, քանի որ դա նշանակում է միակողմանիության պահպանում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ տարածաշրջանում շարունակելու են դոմինանտ լինել Ռուսաստանն ու Թուրքիան, և էլ ավելի ավելացնել իրենց ազդեցությունը:

Ավելորդ է ասել, որ իրերի այդ դասավորությունը Հայաստանի համար ուղղակի վտանգավոր է, քանի որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան սուբյեկտներ են, որոնց տարածաշրջանային քաղաքականության առաջընթացը հիմնված է եղել և հիմնված է լինելու հայկական շահերը ոտնահարելու ելակետի վրա: Այլ կերպ այդ պետությունները տարածաշրջանային ազդեցության աճ արձանագրել չեն կարող: Եվ այս դեպքում, եթե Վրաստանի մերձեցումը ՆԱՏՕ-ին չի աճում, դա նշանակում է աճում են Ռուսաստանի ու Թուրքիայի դերերը, հետևաբար նաև Հայաստանի վտանգները:

Սրան զուգահեռ, պետք չէ բացառել սակայն, որ չնայած անդամակցության խնդրի հեռու լինելուն, ՆԱՏՕ-ն այնուամենայնիվ կգտնի Վրաստանին, այսպես ասած, մոտենալու այլ ձևեր` անդամակցությունից զատ: Եվ սա ևս գտնվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ օրակարգային հարցերի թվում, իհարկե` ոչ միայն զուտ Վրաստանի, այլ ընդհանրապես արևելաեվրոպական առանցքի մասով:

ՆԱՏՕ-ն այս կապակցությամբ մի քանի կարևոր հայտարարություններ արել է Արևելյան Եվրոպայում իր ներկայությունն ավելացնելու մասով, նաև որոշակի մեսիջներ հնչեցին Բարաք Օբամայի եվրոպական այցի ընթացքում: Այս զարգացումներում Հայաստանը պետք է որ լինի շահագրգռված կողմ, այսինքն` Հայաստանի համար նման զարգացումները այսօր կարող են ունենալ թթվածնային նշանակություն անվտանգության տեսանկյունից: Եվ այն, որ այնուամենայնիվ ինտրիգը դեռ պահպանվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, կարող ենք ինչ-որ տեղ մխիթարություն համարել:

Ըստ որում` Հայաստանն, իհարկե, մինչև գագաթնաժողովը ժամանակ ունի քայլեր ձեռնարկելու և այսպես ասած` վատթարին պատրաստվելու համար, այդպիսով հենց հույս ունենալով խուսափել վատթարից, այսինքն` ի վիճակի լինել սեփական ճակատագրի հարցում գոնե որոշումներ կայացնել: Սակայն, մեղմ ասած, մեծ կասկածներ ունենք, որ Հայաստանում այսօր կա արտաքին հարթություններում ժամանակը Հայաստանի պետական շահերի օգտին ծառայեցնելու ունակ և ցանկություն ունեցող ուժ: Բոլորը հավատարիմ են Ռուսաստանի պետական շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում