Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Երևան գնալը դարձյալ անհնար է (լուսանկարներ)

Այսօր՝ 2011 թ. մարտի 17-ին, վանաձորցիները նորից հնարավորություն չունեն մեկնելու Երևան:


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից կատարվել է ուսումնասիրություն Վանաձորի ավտոկայանում և Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղում:


2011 թվականի մարտի 17-ի առավոտյան ժամը 09:00-ից ուսումնասիրությունների ժամանակ Վանաձորի ավտոկայանում Երևան մեկնող միկրոավտոբուսներ չեն եղել: Ավտոկայանում սպասող քաղաքացիները փորձում էին ճշտել, թե երբ հնարավորություն կլինի մեկնել Երևան: Նրանց հարցին միկրոավտոբուսների աշխատանքը համակարգող աշխատակիցը պատասխանեց. «Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երևանում միտինգ է»:


Քաղաքացիներից մեկը նշեց. «Իսկ եթե էրեխես քննության է», աշխատակիցն էլ պատասխանեց. «Մարդիկ վիրահատությունից են ուշանում, դու քննությունից ես խոսում»:


Քաղաքացիները դժգոհեցին նաև, որ երթուղային տաքսիներից ևս անհնար է օգտվել, քանի որ հրաման կա, որ ոչ մի մեքենա Երևան քաղաք չի մեկնելու:


Ավտոկայանում սպասողները փորձում էին Երևան մեկնել անհատական երթուղային տաքսիներով, այն էլ ավելի բարձր գնով (մեր ուսումնասիրության ժամանակ քաղաքացիները պատրաստվում էին Երևան մեկնել՝ մեկ հոգու համար վճարելով 2500 դրամ, երբ սովորաբար վճարում են 2000 դրամ):


Վանաձոր-Սպիտակ մայրուղի ողջ երկարությամբ շատ հազվադեպ էին մեքենաները, չնայած նրան, որ մայրուղում ոստիկաններ չկային:


Հիշեցնենք, որ 2011 թ. սա երրորդ դեպքն է, երբ խոչընդոտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:


Առաջին դեպքը 2011 թ. փետրվարի 15-ին էր, երբ արգելվեց Գյումրի քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը Վանաձոր և Վանաձոր քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը դեպքի Գյումրի:


Երկրորդ դեպքը 2011 թ. փետրվարի 18-ին էր, երբ արգելվեց Վանաձորի քաղաքացիներին մեկնել Երևան՝ մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին:


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ



Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում