Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Կարճ հիշողության խաղը

Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, և բոլորս պետք է ձգտենք դրա իրավական ամրագրմանը, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոսելով Աստանայի մասին և ներկայացնելով իր ղեկավարի կարծիքը:

Այդ կարծիքից հետո առաջին հարցը, որ առաջացել է հանրության շրջանում, կամ որն առաջանում է հանրության շրջանում, հետևյալն է. իսկ իր նախագահության տարիներին Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է արել Ղարաբաղը Հայաստանի «անբաժան մաս» լինելու իրավական ամրագրման համար: Բացի նրանից, որ նա Ղարաբաղի նախագահի պաշտոնը թողնելով եկել է Հայաստան և ստանձնել վարչապետի, հետո նաև յուրացրել նախագահի պաշտոնները, Ռոբերտ Քոչարյանն այլ բան արե՞լ է Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս ամրագրելու համար: Քոչարյանը, այդպիսով, ընդամենը նպաստել է Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողնելուն, ըստ որում՝ բանակցություններ, որոնցից և որևէ մի տարբերակում, որոնք այս կամ այն առիթով արտահոսվել են մամուլ, բառ անգամ չի եղել Ղարաբաղը Հայաստանի մաս դիտարկելու գեթ մեկ վարկածի մասին: Սրա փոխարեն, մենք հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի «լեզվի սայթաքումը» օկուպացված տարածքների մասով, այսինքն՝ տարածքները Ադրբեջանի մաս ըստ էության ճանաչելու մասով, որից հետո Ռոբերտ Քոչարյանը ոչ թե հեռացնում էր իր արտգործնախարարին, այլ փորձում արդարացնել նրան՝ պատմելով, թե ինչպես է օդանավակայաններից մեկի զուգարանի վրա նկատել «օքուփեյթ» բառը, որն ընդամենը նշանակում է զբաղված:

Հասարակության կարճ հիշողության վրա խաղալը, ըստ էության, վաղուց է Հայաստանում նորմ դարձել: Երբ այս նորմը, այսպես ասած, տարածվում է ներքաղաքական, ներքին խնդիրների վրա, ինչ որ-տեղ այն տանելի է լինում, սակայն երբ հասարակության կարճ հիշողության վրա սկսում են խաղալ Ղարաբաղյան խնդրի մասով, սա արդեն շատ վտանգավոր է: Վտանգավոր է, որովհետև վաղն էլ ներկայումս ղարաբաղյան աճպարարությամբ զբաղված Սերժ Սարգսյանը կսկսի ուռահայրենասիրական տեսակետներ հայտնել Ղարաբաղի մասին, Հայաստանի մաս լինելու մասին:

Ղարաբաղի խնդիրը մեկը մյուսի ձեռքից վերցնելով, մեկը մյուսին փոխանցելով՝ հասցնում են գրեթե աղետալի հանգրվանի, այդ խնդիրը դարձնում են ընդամենը աշխարհի հետ իրենց իշխանական դիրքերի ամրության շուրջ բանակցելու գործիք, իսկ հետո՝ իշխանությունից հեռանալուց հետո, սկսում հերոսանալ և ուռահայրենասիրական կարծիքներ հնչեցնել: Եվ կարելի կլիներ Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի մոտեցումները ողջունել, եթե նա, ի շարս դրանց, նաև անդրադառնար իր նախագահության ընթացքում ղարաբաղյան քաղաքականությանն ու մատնացույց աներ առարկայական որևէ ձեռքբերում իր այսօրվա տեսակետի ամրագրման ուղղությամբ: Ըստ որում՝ ստատուս-քվոն այստեղ օրինակ չէ, որովհետև ստատուս-քվոն պահպանվում է ոչ թե Հայաստանի, այլ միջազգային հանրության շնորհիվ, երբ Արևմուտքը հակակշռում է Ռուսաստանին և այսպես պահպանում ստատուս-քվոն: Քանի որ Հայաստանում առնվազն իշխանական մակարդակով հայտարարությունների մասով բոլոր երեք նախագահներն էլ տվել են ստատուս-քվոյի փոփոխությանն իրենց համաձայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում