Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

«Սխալ բարևելու» համար 3-րդ մասում դանակահարում են. «Շուխուռ»՝ անչափահասների ու չափահասների միջև

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Մկրտչյանի գործի դատական քննությունը:

Այս գործով նույն դատարանում անցած տարվա հոկտեմբերին արդեն երեք հոգի դատվել են: Նրանց նկատմամբ համաներում է կիրառվել, ու երեքն էլ ազատվել են սահմանված պատիժների կրումից ու ազատ են արձակվել դատարանի դահլիճում:

Նրանցից մեկը՝ Գևորգ Սերոբյանը, հիմա վկայի կարգավիճակ ունի, իսկ մյուս երկուսը՝ Արթուր Ազիզյանն ու Կարեն Սուրբնշանյանը գործով տուժողներն են:

Ներկա ամբաստանյալ Արթուր Մկրտչյանը մեղադրվում է այդ երկու տուժողներին դանակահարելու և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ պատճառելու համար:

Արթուր Մկրտչյանն ավելի ուշ է հայտնաբերվել: Նրա մասով գործը նոր է քննվում ընդհանուր իրավասության դատարանում:

Դեպքի պահին 17-ամյա Արթուր Մկրտչյանը և Գևորգ Սերոբյանը՝ դպրոցականներ, իսկ տուժողներ Ազիզյանն ու Սուրբնշանյանը 21 տարեկան են եղել:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2013 թվականի փետրվարի 28-ին դպրոցականներ Գևորգ Սերոբյանի, Արթուր Մկրտչյանի վեճը իրենցից մեծ երիտասարդների՝ Ազիզյանի և Սուրբնշանյանի հետ ծագել է «բարևելու» հետ կապված հարցերով:

Վիճաբանությանն այնպիսի նշանակություն են տվել, որ շարունակել են նաև հաջորդ օրը՝ մարտի 1-ին: Ժամը 15-ի սահմաններում կողմերը հանդիպել են Ս. Տարոնցու փողոցում գտնվող «Մաղիս» խանութի մոտ:

Օրը ցերեկով փողոցի մարդաշատ մասում աղմկոտ վիճաբանություն է եղել, երկկողմանի հայհոյանքներ են հնչել, Գևորգը մետաղե խողովակով հարվածներ է հասցրել հակառակորդներին:

Վերջիններս, որ մոտ ութ րոպե նույնպես ակտիվ խուլիգանական գործողություններ են կատարել, ի վերջո տուժել են դանակի հարվածներից, որոնք, ըստ մեղադրանքի՝ նրանց հասցրել է այժմյան ամբաստանյալ Արթուր Մկրտչյանը:

Տուժողների առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ Ազիզյանի որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք, Սուրբնշանյանի կրծքավանդակի ծակած-կտրած, պնևմաթորաքս առաջացրած վերք:

Արթուր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրված երկու հոգու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Արթուր Մկրտչյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Ամբաստանյալ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այդ պատճառով ապացույցների հետազոտումը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝ տուժողներ, վկաներ, գործով ձեռք բերված ապացույցներ և փաստաթղթեր, վերջում՝ ամբաստանյալի հարցաքննություն:

Հարցաքննվեցին դատարան ներկայացած մի քանի վկաներ: Վիճաբանություններին ու կռվին ականատես տղաներից ոմանք տարիքային առումով արդեն ժամկետային զինծառայողներ են:

Վկա, ներկայումս զինծառայող Գևորգն ասաց, թե ինքը դեպքի վայրում է եղել, տեսել է, որ Արթուրը կռվի մեջ է, բայց ֆիզիկապես նրան օգնել չի կարողացել, որովհետև նրա հետ կռվողները տարիքով մեծ էին, կռվողների շուրջ լիքը մարդ կար, ինքն էլ բավական հեռու էր Արթուրից՝ իր աչքաչափով՝ մոտ ութսուն մետր: Հետո այդ հեռավորությունը դատարանի դահլիճի օրինակով ցույց տալու ժամանակ վկան ութսուն մետրը դարձրեց մոտ տասը մետր և ասաց, որ կռվի պահին իր ու Արթուրի միջև հեռավորությունն ինքը հատուկ չի չափել:

Վկա Արտյոմը սովորում է ագրարային համալսարանի քոլեջում: 2013 թվականի մարտի 1-ին սովորականի պես դասի է եղել, դասերից հետո՝ ժամը 13-ի սահմաններում, որոշել է գնալ իրենց ավագ դպրոց՝ ընկերներին տեսնելու: Արմանից իմացել է, որ Շենգավիթում կռիվ է գնում, շտապել են այնտեղ:

Արթուրին՝ ամբաստանյալ Արթուր Մկրտչյանին ճանաչել է «հեռակա»: Դեպքի վայրը կոնկրետ չգիտի, թե որտեղ էր, հիշում է, որ այնտեղ մանկապարտեզ ու խանութ կային:

Ըստ վկայի՝ կռվողները մոտ 30 հոգի կլինեին: Ամբոխ էր: Արթուրին հարվածում էին:
Ինքն Արթուրի ձեռքին դանակ կամ այլ գործիք չի տեսել: Եթե նրա ձեռքին որևէ բան լիներ, ինքը կտեսներ, տեսադաշտը բաց էր:

Արթուրի հետ կռվողներին չի ճանաչել: Հայհոյանքներ լսել է, բայց ոչ՝ Արթուրից:

«Շուխուռ էր: Գնացինք, որ բաժանենք, չստացվավ, հետ էկանք»,- ասաց վկան:

Վկան ասաց, թե նախաքննական ցուցմունքները գրել է քննիչի «ուղղորդությամբ»:

«Ո՞նց չգրեի»,- զարմացավ վկան, երբ նախագահողը հարցրեց, թե ինչո՞ւ է գրել քննիչի «ասելով», ոչ թե այն, ինչ տեսել է:

Վկան, որ դատարանում իրեն արտաքուստ հանգիստ ու վստահ էր զգում, ասաց, թե նախաքննական ցուցմունքի ժամանակ առաջին անգամ էր ոստիկանությունում ու իրեն ճնշված էր զգում:

Ինքը քննիչից է իմացել դանակահարության մասին, դրա վերաբերյալ գրել է քննիչի «ուղղորդությամբ»:

Քանի որ այս բառը հենց այս ձևով ու բովանդակությամբ օգտագործել էին նաև մյուս վկաները, նախագահողը հայոց լեզվի «դաս» տվեց. «Հաջորդ վկան որ գա, ասեք՝ «ուղղորդում» է, ոչ թե «ուղղորդություն»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Արշակ Թովմասյանը դժգոհեց, որ վկաների, հիմնականում անչափահասների նախաքննական ցուցմունքները «կապիռովկայով» են գրված՝ նույն բառերով ու արտահայտություններով, անգամ՝ նույն տառերով: Գոնե այլ բառեր օգտագործեին՝ ասաց պաշտպանը՝ ընդգծելով վկաների նախաքննական ցուցմունքների «ուղղորդված լինելը»:

Երբ նախագահողը վկա Արտյոմին զգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քոլեջի սովորող վկան ասաց. «Հասկանում եմ, ինչ եք խոսում»: Նախագահողի զգուշացումից հետո վկան ասաց, թե քննիչն իրեն չի զգուշացրել սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին, իսկ ցուցմունքի սկզբում զգուշացված լինելու վերաբերյալ ինքը ստորագրել է՝ առանց կարդալու, թե ինչ է ստորագրում:

Վկան ընդունեց, որ նախաքննական ցուցմունքում ճիշտ է գրել, թե կռվի պատճառը եղել է Գևորգի կողմից ինչ-որ մեկին «սխալ ձևով բարևելը»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Թովմասյանը հայտարարեց, թե նախաքննական մարմինը անչափահասի հարցաքննության ժամանակ խախտել է նրա իրավունքները, մատչելի կերպով չի բացատրվել սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը, ինչպես նաև փաստաբանի հետ հարցաքննության ներկայանալու իրավունքը: Անչափահասը ոչ թե պարզապես պետք է ստորագրություն դներ՝ նախազգուշացված լինելու տեքստի տակ, այլ պետք է իր ձեռքով ու իր բառերով գրեր, թե ինչի վերաբերյալ է նախազգուշացվել: Իրավաբան չլինելով ու կողքին փաստաբան չունենալով՝ նա կարող էր չհասկանալ, թե ինչ տեքստի տակ է ստորագրում:

Գործով վկաների մի մասը դատարան չի ներկայանում անգամ բերման ենթարկելու որոշման պայմաններում: Ոստիկանությունից էլ այդ որոշումների կատարման վերաբերյալ արձագանք չկար:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը հայտարարեց, թե իր տեղեկություններով՝ չներկայացող վկաներն իրենց տներում են, իրենց բակերում, ու անհասկանալի է, թե ինչու չեն կատարվում բերման ենթարկելու որոշումները:

Նախագահողը հայտնեց, թե դատարանը կաշկանդված չէ դատարանի որոշումների կատարումը ձգձգողների վերաբերյալ նրանց վերադասին դիմելու, վկաների ներկայությունն ապահովելու հարցում:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 11-ը: Հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում