Այսօր առավոտյան Մարտի 1-ի զոհերի հարազատները հանդիպել են ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ակսել Ֆիշերին:
«Առաջին լրատվականի» տեղեկություններով, քննարկվել են քաղբանտարկյալների ազատման և Մարտի 1-ի սպանդի բացահայտման թեմաները:
Համազեկուցողները նշել են, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները կարևոր տեղեկություններ են իրենց տրամադրել:
ԵԽԽՎ համազեկուցողները նաև նշել և հույս են հայտնել,որ նրանց բողոքները կանդրադառնան Եվրոպական դատարանի եզրակացություններում: