Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Նախ պետք է վերահսկել թելերը

Հասարակական ոգևորությունը Հայաստանում անասելի մեծ է: Նույնիսկ դժվար է բացատրել, թե ինչն է այդ ամենի պատճառը:

Բանն այն է, որ գործոնները շատ են:

Դեր է կատարել արաբական ալիքը, որը ցույց տվեց, որ ամենաամուր թվացող և հսկայական նավթային ռեսուրսների վրա կառուցված բռնապետություններն անգամ կարող են հաշված օրերի ընթացքում տեղի տալ ժողովրդական ըմբոստությանը, ուր մնաց այն ամբողջատիրական համակարգերը, որոնք ապրում են արտասահմանյան վարկերի և տրանսֆերտների հաշվին:

Դեր է կատարել այն, որ իշխանությունն ակնհայտորեն չի կարողանում տիրապետել տնտեսական իրավիճակը, գների սրընթաց վերելքը, չի կարողանում քաղաքացիների համար ապահովել սոցիալական կայունություն, և ամեն օր նորանոր խմբեր են հայտնվում իշխանության տնտեսական քաղաքականությունից տուժողի դերում:

Դեր է կատարել այն, որ երկրի հիմնական ընդդիմություն հանդիսացող Հայ ազգային կոնգրեսը բավական ադեկվատ է գտնվել իրավիճակին և ակտիվացել է տևական հանդարտությունից հետո` փորձելով միավորել սոցիալական նորանոր խմբերի և շերտերի:

Դեր է կատարել այն, որ փորձում է ակտիվանալ նաև մեկ այլ հեղինակավոր ընդդիմադիր ուժ` «Ժառանգությունը», որի պատգամավորները ակտիվացել են բնակչության բողոքի ակցիաների անմիջական աջակցության գործում, իսկ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ փորձում է անգամ ծայրահեղ անձնազոհություն պարունակող քայլերի միջոցով աշխուժացնել հասարակական, քաղաքացիական ֆոնը Հայաստանում:

Դեր է կատարել այն, որ անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի հասարակության մեջ գեներացվում էր մի նոր տեսակի` քաղաքացու տեսակի գործունեությունը, ձևավորումն ու կայացումը, ինչը վաղ թե ուշ ինչ-որ պահի արդեն տալու էր իր հսկայական էներգետիկ էֆեկտը:

Դեր է կատարել այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը էլ ավելի է նպաստել մտածող մարդկանց ընդհանրական դաշտ ձևավորելուն և անգամ միմյանց իրարամերժ և հակադիր կարծիքների փոխանակությունը, շրջանառումը հասարակական կյանքում բերում է մտքի զորության ալիքի:

Դեր է կատարել նաև այն, որ կարծես թե բացակայում է ակտիվ միջազգային ճնշումը ազգային և պետական կարևոր հարցի` Ղարաբաղի հակամարտության գործընթացի կապակցությամբ:

Բնականաբար, դեր է կատարել նաև այն, որ իշխանությունն անցած երեք տարիների ընթացքում որևէ առարկայական բարեփոխում չի կատարել, որևէ հիմնարար հարց չի լուծել հօգուտ հասարակության, չի փորձել իրական երկխոսության մեջ մտնել հասարակության հետ և անկեղծորեն քննարկել ներքաղաքական ճգնաժամի արմատները: Մատուցվել են միայն քարոզչական իմիտացիաներ, որոնք էլ ավելի են զայրացրել հասարակությանը:

Դեր է կատարել և այն, որ անգամ այդ պարագաներում, անգամ այդպիսի լարված իրավիճակում իշխանությունը ոչ թե փորձում է հասկանալ իր սխալներն ու գնալ հասարակության հետ գոնե նվազագույն փոխզիջումների, այլ փորձում է հասարակական ոգևորությունը մարել ոստիկանական ահաբեկման մեթոդներով:

Դեր է կատարել նաև կոալիցիոն նոր հուշագիրը, որով իշխանությունը աննախադեպ մի բան արեց և ընտրություններից մեկ տարի առաջ փաստացի հստակ և թափանցիկ կերպով հայտարարեց, որ ընտրություն չի լինելու, և իշխանական ուժերն իրենք արդեն իսկ որոշել են, թե ինչ պատկեր են նկարելու խորհրդարանի և նախագահի ընտրությունների համար:

Այդ և գուցե տարբեր ու բազմաթիվ այլ գործոններ նպաստել են, որ Հայաստանում վերջին երեք տարիների համեմատ աննախադեպ մի հանրային ոգևորություն և սպասումների համակարգ ձևավորվի, որը սպասարկելու համար Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ անցկացրել է մեկը մեկից տպավորիչ երկու հանրահավաք` փետրվարի 18 և մարտի 1: Այսօր կայանալիք հանրահավաքից հանրային սպասելիքը էլ ավելի մեծ է, թեև ակնհայտ է, որ կոնկրետություն չկա, և որևէ մեկը չի պատկերացնում, թե ինչ որոշումներ են կայացվելու այսօր: Բայց որ կայացվելու են, դա թերևս անկասկած է, որովհետև նախորդ` մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կոնգրեսի հանրահավաքները վերածվում են հասարակական յուրօրինակ ֆորումի, որը օժտված է որոշումներ կայացնելու և իրացնելու իրավասությամբ: Ահա այսօր, ըստ էության, տեղի է ունենալու այդ ֆորումի, փաստացի այլընտրանքային հասարակական խորհրդարանի անդրանիկ նիստը: Ահա այդ առումով կան որոշ հանգամանքներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:

Նախ` այդ նիստը պետք է զերծ լինի ավելորդ էմոցիոնալությունից: Որքան էլ բարձր է էմոցիոնալ ֆոնը, որքան էլ մեծ են հանրային սպասումները, այդ թվում` ամենաարմատական տրամադրություններով համեմված, այդուհանդերձ դրանք ընդամենը կարող են խանգարել նոր ֆորմատի կայացմանը, ինչի համար առաջին հավաքը շատ կարևոր է:

Ինչ խոսք, խնդիրը չափազանց դժվար է, քանի որ կարելի է պրագմատիզմ ապահովել փոքր խմբերում, սակայն հասարակական հոծ բազմություններից պրագմատիզմի դոմինանտություն պահանջելը բավական դժվար է: Սակայն կա փորձ` փետրվարյան տասնօրյակի փորձը, որին ականատես եղանք 2008 թվականին: Չնայած էմոցիոնալ ֆանտաստիկ ֆոնին, փետրվարյան բազմությունն, այդուհանդերձ, չափազանց սթափ էր ու պրագմատիկ, ինչը թույլ չտվեց գործի դնել սադրիչների ինստիտուտը, կամ թույլ չտվեց արդյունք ստանալ այդ ինստիտուտի աշխատանքից:

Այժմ իրավիճակն ավելի ուրիշ է: Այժմ սթափություն պահանջվում է ոչ թե առկա մարտավարությանը հետևելու, այլ մարտավարական որոշումների կայացմանը մասնակցելու համար: Այսինքն` այսօրվա հանրահավաքի ամեն մի մասնակից քաղաքացի պետք է հանրահավաքի գնա հենց այդ գիտակցումով` ինքը որոշող է: Պետք չէ ավելորդ խանդավառություն և ավելորդ հեղափոխական բոցավառություն, որովհետև որքան այն մեծ լինի, այնքան մեծանում է հետագա հիասթափության վտանգը, որովհետև հասարակությունը գործ ունի ոչ թե ակնթարթի, այլ գործընթացի հետ: Պետք է գործընթացի պատրաստ լինել, ոչ թե ակնթարթի:

Այն, որ իրավիճակը Հայաստանում բուռն բնույթ է ձեռք բերել տարբեր գործոնների համադրության շնորհիվ, գալիս է հաստատելու, որ հասարակական ալիքը պետք է ինքնածրագրավորվի տևական գործընթացի ռեժիմով, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր առավելագույնս արդյունավետ օգտագործել լիցքավորման բազմաճյուղ պատճառները: Ի վերջո հասարակությունը իր իրավունքների համար պայքարում կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ ունի այդ պատճառների գոնե գերակշիռ մասի վրա սեփական ազդեցության և դրանց վերահսկելիության համոզում: Հայաստանում վերափոխումների հիմնարար խնդրի լուծումը պետք է սկսել հենց այդտեղից` հանրային կյանքի թելերի հանդեպ վերահսկողության ամբողջացումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում