Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Չեմպիոնների լիգա. «Կախարդ» Մոուրինյոյի թեթև ձեռքով (տեսանյութ)

7 տարի՝ հենց այդքան պահանջվեց «արքայական» ակումբից կրկին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Մինչ «Լիոն»-ի հետ հանդիպումը շատ էր խոսվում ամենատարբեր «անեծքներ»-ի մասին, որոնցից երկուսն անգամ անուններ էին ստացել` «Մակելելեի անեծք»-ը (ֆրանսիացի հենակետայինին վաճառելուց հետո «Ռեալ»-ը երկար ժամանակ չէր կարողանում հաղթել), «Լիոնի անեծք» (մինչ այս կայացած 7 հանդիպումներից և ոչ մեկում մադրիդցիները չէին հաղթել ֆրանսիական ակումբին): Իսկ ո՞ւմ օգնությամբ պետք է հաղթահարվեին «անեծք» կոչված այս երկու բարդույթները համատեղ, եթե ոչ «կախարդ» Մոուրինյոյի:

Ֆրանսիայում «Լիոն»-ի հետ արդյունավետ ոչ-ոքին արդեն ձեռքբերում էր և թույլ կտար «Ռեալ»-ին զգուշավորություն ցուցաբերել «Սանտյագո Բերնաբեո»-ում, սակայն ինչպես դրան կվերաբերվեին երկրպագուները։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ պորտուգալացին շեշտը դրել էր հարձակման վրա:

Մադրիդցիներն առաջին րոպեներից բարձր տեմպ հաղորդեցին հանդիպմանը և արդեն 10-րդ րոպեին երկու վտանգավոր պահ էին ստեղծել, իսկ հյուրերն ամբողջ հանդիպման ընթացքում ընդամենը մեկ՝ քիչ թե շատ վտանգավոր հարված կատարեցին Կասիլիասի դարպասին` Դելգադոն ձախ եզրով անցում կատարելուց հետո տեղափոխվեց կենտրոն և հարվածեց դեպի դարպասի հեռավոր անկյունը. Կասլիասը տեղում էր: «Ռեալ»-ի հետզհետե ահագնացող գրոհները չէին կարող, ի վերջո, արդյունք չտալ: 37-րդ րոպեին Մարսելոն մրցակցի տուգանային հրապարակի մատացույցներում պատ խաղարկեց Ռոնալդուի հետ, շրջանցեց երկու պաշտպանների և գրավեց Լյորիսի դարպասը` 1:0: Խաղակեսի վերջնամասում հաշիվը կարող էր կրկնապատկվել, սակայն Բենզեմայի հարվածից հետո Լյորիսն անհավանական ցատկով փրկեց իր թիմին:

Ընդմիջումից հետո Կլոդ Պյուելը Բրիանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Գոմիսին, որը, իհարկե, որոշակի ակտիվություն մտցրեց ֆրանսիացիների խաղի մեջ, սակայն ընդհանուր առմամբ ոչինչ չփոխեց: Երկրորդ գնդակն ամբողջությամբ կենտրոնական պաշտպանների մեղքն էր. Լովրենն ու բազմափորձ Կրիսը անհասկանալի կերպով իրենց նախկին թիմակից Բենզեմային թույլ տվեցին միայնակ դուրս գալ Լյորիսի դեմ. ֆրանսիացին չվրիպեց՝ 2:0: 10 րոպե անց հանդիպման վերջակետը դրեց Դի Մարիան՝ 3:0:

Մադրիդի «Ռեալ»-ը 7 տարվա ընդմիջումից հետո կրկին աշխարհի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչում է: Ժոզե Մոուրինյոյի բազմաթիվ մականուններին ավելացավ ևս մեկը` կախարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում