Policy Forum Armenia-ն սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Հայաստանում անհապաղ քաղաքական փոփոխություններ պահանջող իր հացադուլում: Իշխանության ուզուրպացիան եւ երկրի ներկայի ու ապագայի ապաշնորհ կառավարումն այլեւս անհնարին են դարձնում քաղաքական բնականոն ճանապարհով փոփոխությունների ձեռքբերումը եւ պահանջում են պայքարի ոչ սովորական եղանակներ:
Մենք ողջունում ենք պարոն Հովհաննիսյանին իր արիության եւ վճռականության համար:
Մաղթում ենք նրան առողջություն եւ ամրություն՝ դիմակայելու հզոր Հայաստան կառուցելու ապագա մարտահրավերներին, երբ դրա առջեւ ծառացած ներկայիս պատնեշներն տապալված կլինեն:
Policy Forum Armenia