Թուրքական Zaman թերթի հաղորդմամբ, պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Վաշինգտոնում գտնվող թուրքական դեսպանատանը հանդիպել է Եվրահանձնաժողովի վաշինգտոնյան ներկայացուցիչ Ժոաո Վալո դե Ալմեյդայի հետ`անդրադառնալով Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներին. «Մենք բոլորից շատ ենք կարևորում խոսքի ազատության խնդիրը, որովհետև եթե մի երկրում բացակայում է խոսքի ազատությունը, ապա այն չի կարող լինել ժողովրդավար երկիր: Ժողովրդավարություն չունեցող երկիրը չի կարող ԵՄ-ին անդամակցելու լուրջ հայտ ներկայացնել: Սակայն դա չի նշանակում, թե լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ազատորեն հանցագործություններ կատարել:
Եվրախորհրդարանի զեկույցին մենք լրջորեն չվերաբերվեցինք, քանի որ այն զգալիորեն տարբերվում էր Թուրքիայի ժողովրդավարության մասին Եվրահանձնաժողովի պատրաստած զեկույցից: Դրանք բավականին տարբեր զեկույցներ են»:
Հիշեցնենք, որ իրականում Բաղըշի ամերիկյան այցի նպատակը Թուրքիան առավել ժողովրդավար երկիր ներկայացնելը չէ: Նա ԱՄՆ է մեկնել Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ տանելու համար: