«Առաջին լրատվականը» հաղորդել էր, որ Կահիրեում և Եգիպտոսի մյուս քաղաքներում սկսված բախումների ժամանակ մի շարք թանգարաններ, այդ թվում` ամենահայտնի Կահիրեի թանգարանը ենթարկվել էին հարձակման, որի հետևանքով մի շարք թանկարժեք իրեր գողացվել էին:
Երեկ Al-Ahram թերթը հրապարակել է գողացված իրերի ցուցակը, որը բաղկացած է 81 ցուցանմուշից: Ցուցակը տրամադրվել է երկրի գլխավոր դատախազության կողմից, որը զբաղվում է տվյալ գործի քննությամբ: Ամբողջական ցուցակը հրապարակված է Եգիպտոսի հնությունների նախարարության կայքում:
Ցուցակում տեղ են գտել ինչպես Կահիրեի թանգարանից գողացված իրերի անվանումները, այնպես էլ Թալ Ալ-Ֆարային պահոցից գողացված իրերի ցանկը, որտեղ հավաքվում են եգիպտական հնագույն Բոյտո (Boyto) քաղաքում հայտնաբերված հնությունները: 81 իրերից 54-ը Կահիրեի թանգարանից են: