Խաղաղ օվկիանոսում կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել: 6.5 մագնիտուդ երկրաշարժն արձանագրվել է փոքր կղզի պետություն Վանուատուում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Էպիկենտրոնը գրանցվել է մայրաքաղաք Պորտ Վիլայից 77 կմ դեպի հյուսիս-արևելք: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Վանուատուն այն քիչ պետությունների շարքում էր, որոնք դեմ քվեարկեցին 2008 թ. Ադրբեջանի հակահայկական բանաձևին, որը ներկայացվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Մենք շարունակում ենք ուշադիր հետևել այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին` դրանով մեր երախտագիտությունը հայտնելով Վանուատուի քաջ ժողովրդին: