Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Ասպարէզ. Գնահատելով հացադուլը

Հացադուլը՝ իբրեւ բողոք արտայայտելու միջոց, իբրեւ հասարակական շարժում յառաջացնելու ու հանրութեան ուշադրութիւնը հարցի մը վրայ կեդրոնացնելու մարտավարութիւն, պատմականօրէն յայտնի է եւ բազմիցս օգտագործուած:
Ժամանակին, երիտասարդ տարիներուս, ես ալ հացադուլի դիմած եմ թրքական հիւպատոսարանին դէմ՝ պահանջելով, որ բացուի կողպուած դուռը ու թրքական կառավարութեան ներկայացուցիչ մը ստանայ պատրաստուած յուշագիրը, կամ՝ տեղական մամուլի կեդրոնի մը դէմ՝ պահանջելով ուշադրութիւն դարձնել Հայ Դատին ու մեր ժողովուրդի դէմ գործուած անարդարութեան:

Ընդհանրապէս, մեր կազմակերպածը երեքօրեայ ցուցական արարքներ էին, որոնք այսօր ալ կը գործադրուին մեր զաւակներուն կողմէ:

Երեք օրուան մէջ, կ՛ըսեն բժիշկները, հացադուլ կատարողին մարմինը կը սպառէ իր ամբարած ուժանիւթի պաշարները, իսկ չորրորդ օրը արդէն մարմինը կ՛ենթարկուի որոշ գործընթացներու, որոնք կրնան վտանգել ենթակային կենսական գործարանները:

Անժամկէտ հացադուլները աւելի ուշագրաւ են անշուշտ, եթէ ձեռնարկողին վճռականութիւնը կասկածելի չէ: Մահաթմա Կանտի հացադուլէն չմահացաւ, սակայն անոր համբաւը, քաղաքական գործին մէջ անոր ձեռք ձգած հռչակը քաղաքական մեծ իրադարձութեան մը հնչեղութիւնը տուին իր քայլին՝ գործնական ու շօշափելի արդիւնքներու յանգեցնելով զայն:

Երբեմն ալ, հետապնդուած նպատակին անյուսալիութիւնը բախած է հացադուլի դիմողին վճռականութեան՝ զայն հասցնելով մահուան, ինչպէս էր պարագան Իրլանտայի հանրապետական բանակի մարտիկ Պապի Սանտզի:

Րաֆֆի Յովհաննէսեանի քայլը այս պարունակէն դիտելով՝ կարելի է կատարել քանի մը նկատառումներ.

– Րաֆֆին ժամկէտի մասին որեւէ յստակացում չէ տուած, ինչ որ իր արարքին կու տայ խորհրդանշական արժէք, այլ ոչ իբրեւ քաղաքական վճռական քայլ:

– Րաֆֆիի քաղաքական կշիռը Հայաստանի մէջ դեռեւս այնպիսին չէ, որ զանգուածներ շարժէ ու ժողովրդային ալիք յառաջացնէ: Քաղաքական իր կեանքին մէջ տատանումներ դրսեւորելով՝ Րաֆֆի շարունակ կորսնցուցած է վարկանիշներ, զորս վերստին ձեռք ձգելու համար, պէտք է լուրջ ու հետեւողական քայլերու ձեռնարկէ: Հացադուլը, մանաւանդ՝ անորոշ ժամկէտով, նման քայլերու շարքին կարելի չէ դասել:

– Իր մարմինի դիմադրականութեան սահմանները չափելու գնով, Րաֆֆի կրնայ հանրութեան ուշադրութիւնը գրաւել հացադուլի չորրորդ օրէն ետք, երբ կը գործէ մարդկային գութի գործօնը, երբ հայ մարդիկ կը սկսին մտահոգուելու անոր առողջութեամբ, որովհետեւ, անկախ քաղաքական իր վարկանիշէն, Րաֆֆին իբրեւ մարդ, իբրեւ գործիչ, իբրեւ հայրենասէր՝ սիրուած ու յարգուած է ժողովուրդին կողմէ:

Այս բոլոր նկատառումներով հանդերձ, Հայաստանի մէջ այն բոլոր բարեփոխումները, որոնց մասին կը խօսին ընդդիմադիր արմատական կամ չափաւոր ճակատները, անկարելի կը թուին իրականանալ սովորական քաղաքական գործընթացներով: Նոր մարտավարութիւններ, նոր պայքարի ձեւեր փնտռելը ինքնի՛ն գնահատելի է:

Աբօ Պողիկեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում