Աշխարհի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը համոզված է, որ իրենք Ալոնսոյի հետ միասին արժանի են նվաճել չեմպիոնական տիտղոսը:
«Եթե ընդհանուր նայենք մրցաշրջանում իմ ու Ալոնսոյի ձախողումներին, կտեսնենք, որ մենք նույն կարգով ենք ձախողվել: Ինձ չհաջողվեց լավ մեկնարկել առաջնությունում, իսկ Ալոնսոյին՝ հիմա:
Կարծում եմ՝ մրցաշարում կհաղթի նա, ով արժանի է դրան: Այս մրցաշարում չկա մի բոլիդ, որն ուժեղ լինի մյուսներից: Մենք Ալոնսոյի հետ միասին արժանի ենք մրցանակին, սակայն այն նվաճելու է միայն մեկը»,- ասել է Ֆետելը: