Երկու շաբաթ անց Միխայել Շումախերը կավարտի իր մարզական կարիերան: Այդ մասին հայտարարել է յոթակի չեմպիոնը, ով նշել է, որ վերջին երեք տարիներին հանդես գալով Mercedes-ի կազմում` ստիպված է եղել բազմաթիվ զոհողությունների գնալ:
«Ես նորմալ ընտանեկան կյանքի կարիք ունեմ: Այժմ ստիպված չեմ լինի մտածել մրցանակային տեղ ապահովող վայրկյանների մասին` ինչպես ցանկացած մարզիկ:
Վերջին երեք տարիներն ինձ բազմաթիվ դրական հույզեր պարգևեցին, և այժմ ես ցանկանում եմ ազատություն ստանալ: Ես կայացրել եմ իմ որոշումը. ինձ համար առաջնային են ընտանիքս և ճամփորդելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է վերջերս ստացած «Սպորտի լեգենդ» մրցանակին, ապա դա շատ հուզիչ պահ էր: Այդ կոչմանն արժանանալը մեծ պատիվ է ինձ համար»,- Շումախերին մեջբերում է ZDF-ը: