Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 13 հազարի: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը` հղում անելով Ճապոնիայի ազգային ոստիկանական վարչությանը: Ըստ վարչության տվյալների` 4,314 մարդ զոհվել է, 8,606 մարդ համարվում է անհայտ կորած: Երեկ մենք տեղեկացրել էին 10 հազար անհայտ կորածների և զոհերի մասին: Հայտնի է նաև, որ փրկարարներին հաջողվել է օգնություն ցուցաբերել և փլատակների տակից հանել ավելի քան 26 հազար մարդու:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որին հետևել է ցունամի: Ճապոնիային պատճառվել է մինչև 200 մլրդ դոլարի նյութական վնաս: