ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում ո՛չ առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, ո՛չ էլ գլխավորել պետքարտուղարությունը 2012 թվականին Օբամայի ընտրվելուց հետո: Այս մասին Քլինթոնն ասել է Եգիպտոս պաշտոնական այցի ժամանակ CNN-ին տված հարցազրույցում:
Նա նաև շնորհակալությունը հայտնել իր կողմնակիցներին, որոնք ցանկանում են Քլինթոնին որպես ԱՄՆ նախագահի թեկնածու տեսնել 2016 թ.` նշելով, որ չի պատրաստվում դա անել ո՛չ հաջորդ ընտրություններին, ո՛չ էլ 2016 թ.։
«Նրանք շատ բարի են, բայց ես հիմա զբաղվում եմ նրանով, ինչ ուզում եմ, և ցանկություն ու միտք անգամ չունեմ նորից մասնակցելու նախագահական ընտրություններին,- ասել է Քլինթոնը:- Ես պատրաստվում եմ լրիվ թափով աշխատել առաջիկա երկու տարիների ընթացքում»: