Այսօր՝ նոյեմբերի 12, Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու նորընտիր անդամների համար ընթերցվեց երդման տեքստ:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արվեստի և մշակութի հանրահայտ գործիչներ, գիտնականներ, ավագունու ամենատարեց անդամը և այլոք: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Սամվել Բալասանյանին հանձնել է լանջաշղթա և շնորհել քաղաքի խորհրդանշական բանալին: