«Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարելով համապատասխան կառույցներին մշտական հսկողություն իրականացնել այս ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապատերանի 2012 թ.-ի շինբարեկարգման ծրագրերով նախատեսված փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Միաժամանակ զեկուցվել է, որ ավարտին է մոտենում քարաթափման և հենապատերի նորոգման ու ամրացման աշխատանքները, ինչի արդյունքում մայրաքաղաքի քարաթափման տեսանկյունից ժամանակին վտանգ ներկայացնող ճանապարհահատվածներն այլևս ապահով են ինչպես երթևեկության, այնպես էլ հետիոտների համար: