Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Լոնդոնի Թաուեր ամրոցում փոխում են դռների կողպեքները

Կողոպտիչներից պաշտպանված չէ նաև Լոնդոնի բնակիչների երբեմնի սարսափ, հռչակավոր Թաուեր ամրոցը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում: Ինչպես հաղորդել է բրիտանական «Սան» թերթը, Թաուեր ամրոց, որտեղ պահվում են Մեծ Բրիտանիայի թագավորական իշխանության բարձրագույն խորհրդանիշները, ներառյալ՝ թագը, ինչպես նաև ալմաստի գանձարանը, գողեր են մտել։

«Չարագործները մագլցելով անցել են ամրոցի բարձր դարպասների վրայով և հատուկ երկաթե արկղից հափշտակել ամրոցի բոլոր բանալիները»,- գրում է պարբերականը:

Թաուերի պահակախումբը՝ հռչակավոր բիվիթերները, տեսել են գողերին, սակայն չեն շարժվել իրենց տեղերից, քանի որ դարավոր ավանդույթի համաձայն՝ նրանք չեն կարող հեռանալ իրենց հատկացված տեղից:

Հանցագործները փախուստի են դիմել այն բանից հետո, երբ դեպի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։

Թաուերի ղեկավարությունը շտապ կարգով փոխել է բոլոր դռների կողպեքները, ինչի վրա զգալի գումար է ծախսվել:

Ինչպես հայտարարել են իշխանությունները «թագավորական գանձարանում պահվող պետական թագի և միապետական իշխանության մյուս խորհրդանիշների համար ոչ մի սպառնալիք չկա»: Միաժամանակ, Թաուերի ներկայացուցիչը հայտնել է, որ «որոշում է կայացվել վերանայել արտակարգ իրավիճակներում, ինչպիսին, օրինակ, գողերի ներթափանցումն է ամրոցի տարածք, Թաուերի աշխատակիցների գործողությունների կանոնները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում