Համաշխարհային հակադոպոինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Դևիդ Հոումենը հայտարարել է, որ հանցագործությունների թիվը սպորտում շատ ավելին է քան կարելի է պատկերացնել:
«Մենք գիտենք, որ համաշխարհային սպորտի զգալի մասը գտնվում է հանցագործ աշխարհի հսկողության ներքո: Օրինախախտների միջամտությամբ բազմաթիվ մարզական իրադարձությունների ելքեր են որոշվում և խթանիչներ տարածվում: Հանցագործների ու հանցագործությունների թիվն իսկապես անցնում է մարդկային երևակայության սահմանը: Արդեն 6 տարի է ես այդ մասին բարձրաձայնում եմ, և վերջապես Ինտերպոլը զբաղվում է այդ հարցով: Կասկածելի անձանց վերաբերյալ ամբողջ ինֆորմացիային այժմ նրանք տիրապետում են»: