Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տիգրան Սարգսյան. ԵՄ-ի աջակցությամբ կարողանանք նոր թափ հաղորդել մեր բարեփոխումներին

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Փիթերս Դանիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-բելգիական երկկողմ կապերի հետագա ակտիվացման հնարավորությունները, գործակցության հնարավոր հեռանկարները։

Հիշեցնենք, որ դեռևս 1998թ. մարտի 16-ին Բելգիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, բանաձև է ընդունել, որով վկայակոչել է դարասկզբին Թուրքիայի հայ ազգաբնակչության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունները, ՄԱԿ-ի «Ցեղասպանության ոճրի կանխարգելման և դատապարտման մասին» կոնվենցիան Եվրոպական Խորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի բանաձևը և կոչ արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել «Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից 1915թ. իրականացված ցեղասպանության իրողությունը»։

Բանաձևում նշվում է, որ անցյալի ոճիրների և սխալների ընդունումը ժողովուրդների վերահաշտեցման նախապայմանն է, իսկ անցյալ վարչակարգերի ոճիրների ճանաչումը նշանակում է հրաժարվել դրանց կրկնությունից։ Կոչի նպատակն է հաշտեցման եզրեր գտնել հայ և թուրք ժողովուրդների միջև։

Բանաձևն ընդունվել է 48 կողմ և 9 ձեռնպահ ձայներով։ Բանաձևի նախագիծը ներկայացվել էր Սենատի բոլոր կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների ստորագրությամբ։
Հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարն, անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին նպաստող համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորման հարցին, նշել է, որ Հայաստանի ընդհանուր բարեփոխումների մեջ կարևոր մաս են կազմում հարկային և մաքսային ոլորտները, ինչն ընդգրկված է նաև Եվրահանձնաժողովի հետ ունեցած բոլոր քննարկումների օրակարգում։

«Հասկանալի է, որ ԵՄ-ից ակնկալում ենք տեխնիկական աջակցություն և փորձի տրամադրում։ Երեկ Բարոզոյի հետ հանդիպման ժամանակ ևս քննարկվեց այս խնդիրը։ Հանձնարարական է տրված բոլոր կառույցներին՝ քննարկել հնչած առաջարկները, որպեսզի ԵՄ-ի աջակցությամբ կարողանանք նոր թափ հաղորդել մեր բարեփոխումներին»,- նշել է ՀՀ վարչապետը։

Երեկ՝ մարտի 15-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի հանդիպման ժամանակ քննարկվել են մուտքի արտոնագրերի` հեշտացված տարբերակով տրամադրման գործընթացին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ կողմից առաջարկված Ասոցացման, Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերին վերաբերող հարցեր:

Ֆյուլեի խնդրանքով` ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը և վերջինիս վրա ազդող գործոնները:

Շթեֆան Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ի կողմից պատրաստակամություն է հայտնվում տրամադրել փորձագետներ, ովքեր կգան ու կօգնեն Հայաստանին կատարել ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի նախապայմանները։

Ըստ նրա` առաջիկայում պետք է ստեղծել մարմին, որը կզբաղվի բանակցությունների նախապատրաստմամբ։ Զրույցի ընթացքում առաջնահերթ են համարվել առևտրի ոլորտում խոչընդոտների վերացման, մտավոր սեփականության պաշտպանության հարցերը, Հայաստանի ֆիտոսանիտարական ոլորտի համապատասխանեցումը եվրոպական պահանջներին:

Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ն կրկին իր աջակցությունն է հայտնում Հայաստանին։ Վարչապետ Սարգսյանն ի պատասխան նշել է, որ Հայաստանն ունի կամք և պատրաստակամություն` կատարելու բոլոր անհրաժեշտ քայլերը։ Կողմերը հույս են հայտնել, որ նախապատրաստական գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ, և ընթացիկ տարում կտրվի Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։

Նշենք նաև, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լյուկ Դեմարթիի հետ, որի ընթացքում քննարկվել են տնտեսական ոլորտում համագործակցության` առաջիկայում իրականացվելիք քայլերի մանրամասները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում