Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ելույթին և գյուղնախարարությանը տրված հանձնարարականներին, ասաց.
«Այո, մենք հրավիրվել ենք գյուղնախարարություն և ներկայացրել մեր համայնքի խնդիրները»։
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի առաջարկները գործնական տեսք կստանա՞ն, Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Անպայման կստանան, չեն կարող չստանալ»։
Իսկ երբ գյուղապետին խնդրեցինք ներկայացնել իրենց գյուղի հիմնական խնդիրները, ասաց, թե դա երկար պատմություն է , որը ինքը արդեն ներկայացրել է գյուղնախարարությանը։