Wednesday, 24 04 2024
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Ինչու է կաթն ամռանը էժան մթերվում, սակայն թանկ վաճառվում

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը մայիսի 31-ին խորհրդարանում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարց ուղղեց. եթե վերամշակողը կաթը գնում է երեսուն տոկոսով էժան, ապա ինչու կաթնամթերքը քաղաքացուն ևս չի հասնում նույնքան էժան: «Ինչու՞ կաթնամթերքը չի վաճառվում քսան-երեսուն տոկոս էժան գնով, որ այդ տոկոսը, որ գյուղացին կորցրել է, գոնե քաղաքացին զգա իր գրպանի վրա, որպեսզի նույն թթվասերը չվաճառվի հինգ հարյուր դրամով, այլ վաճառվի 350 դրամով, նույն պանիրը չվաճառվի 2 500 դրամով, այլ վաճառվի 2000 դրամով: Գյուղացին էդ երեսուն տոկոսը կորցրել է, դա այն շահույթն է, որ ինքը սպասում էր կլոր տարին, որովհետև ձմեռվա ընթացքում գիտենք, որ մեզ մոտ էքստենսիվ անասնապահություն ա, մենք ձմեռը կաթ չենք ունենում, մեր հիմնական կաթնատվությունը բարձրանում է գարնանային, ամառվա ամիսներին, և գյուղացին էդ երեսուն տոկոսից զրկվելով գոնե քաղաքացին շահի, ոչ թե մի քանի տասնյակ տնտեսվարողներ ստանան գերշահույթ»,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե երբևէ որևէ մեկը նկատե՞լ է, որ ամառվա ամիսներին կաթնամթերքը խանութներում էժանանա: Պատգամավորը նախարարին հարցրեց՝ ինչ ձևով կարելի է այդ հարցը կարգավորել, եթե անխուսափելի է կաթի գնի անկումը, որպեսզի գոնե քաղաքացին շահի:

Նախարարը նկատեց, որ այդ հարցը պատգամավորն ավելի լավ է պատկերացնում, որովհետև անասնապահության ոլորտին մոտ կանգնած մարդ է: «Ձեզ լավ հայտնի է, վերջին տարիների ընթացքում իմ ջանքերի շնորհիվ հատկապես, քանի որ գնում էի համայնքներ, ասում էի՝ էժան գնով կաթ չվաճառել, կաթը հավաքեք… : Մինչ էդ կաթի գինը մինչև հարյուր դրամ էր, եթե հիշում եք, էս վերջին երկու – երեք տարիների ընթացքում կաթի գինը կտրուկ ավելացավ»,- ասաց նա՝ նշելով, որ կա սեզոնայնություն. ամառվա ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալներն ավելանում են, պիկ է առաջանում, յուղայնությունը պակասում է, դրանից ելնելով՝ գինն իջնում է, ձմեռվա ամիսներին հակառակն է՝ յուղայնությունը բարձրանում է, ծավալները պակասում են. գինը սահմանվում է՝ ելնելով կաթի մեջ յուղայնության պարունակությունից:

«Ձմեռվա ամիսներին կաթը իրացվում է մինչև 200, 220, 230…գիտեք, որ անասնապահական ֆերմաներ կան, որտեղ կաթի գինը 220 – 230 դրամից չի իջնում, օրինակ՝ Արմենի մոտ Սպիտակի: Հիմա տեսեք, ինչի հետ է կապված դա: Այո, որոշակի տատանումներ կան: Ընտանիք կա, որ ունի մեկ կով, որ ունենում է հինգ լիտր կաթ: Հաճախ սանիտարական նորմերը չեն պահում, հոտ է գալիս, որակը ցածր է, սրանք բարձր գնով չեն կարող մթերվել: Որպես լուծման առաջնահերթ խնդիր մեզ մոտ մնում է միությունների ստեղծումը»,- ասաց նա: Կարապետյանը նշեց, որ իրենք արդեն նախորդ աշնանը կաթ վերամշակողների միություն են ստեղծել, հիմա նպատակ կա ստեղծել նաև կաթ արտադրողների միություններ մարզերում, և կարծում է՝ հիմնական լուծումը դա կլինի, որ մարդիկ իրար հետ արտադրողներ և վերամշակող, պայմանագրային հարաբերությունների մեջ մտնեն և կարողանան իրենց խնդիրները լուծել:

«Ես հավատացնում եմ, վերամշակողների մոտ գերշահույթներ չկան: Անցյալ տարի ՏՄՊՊՀ-ն նույնպես այս հարցին անդրադարձավ, գերշահույթներ չկան, հակառակը՝ մենք շատ հաճախ գնի բարձրացումը զսպում ենք, այս հարցում առաջընթաց ունենք: Միջազգային շուկայում կաթի գինն էնքան է, ինչքան մեզ մոտ, մենք չենք կարող էսօր միջազգային շուկայից բարձր գնով կաթ արտադրել, իմ մոտեցումը միշտ նույնն է. կանգնած եմ գյուղացու կողքին»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում