Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Մինչև տարեվերջ նոր պայմանագիր կկնքվի` գազի տրանզիտի վերաբերյալ

Ադրբեջանի պետական նավթային կազմակերպության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը, APA գործակալության հաղորդմամբ, ասել է, որ ներկայումս թուրքական Botas-ը, SOCAR-ը և «Շահ Դենիզ» ծրագրի գործընկերներն աշխատում են համագործակցության նոր պայմանագրի կնքման շուրջ, որը հիմնվում է անցյալ տարի երկու երկրների միջև կնքված հուշագրի հիման վրա:

Նոր պայմանագրով, որը կնքվելու է մինչև տարեվերջ, պլանավորվում է արտահանել տարեկան մինչև 24 միլիոն խորանարդ մետր գազ: «Շահ Դենիզի» պաշարները գնահատվում են մինչև 1,2 տրիլիոն խորանարդ մետր:

Հիշեցնենք, որ «Շահ Դենիզի» պայմանագիրը կնքվել է 1996թ. հունիսի 4-ին: Համաձայնության մասնակիցներն են եղել BP` 25,5% (օպերատոր), Statoil` 25,5%, NICO` 10%, Total` 10%, Lukoil` 10%, TPAO` 9%, SOCAR` 10% մասնակցությամբ:

SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է. «Բացի այդ, մենք այժմ գազի վաճառքի շուրջ բանակցություններ ենք վարում մի շարք երկրների հետ, այդ թվում նաև Բուլղարիայի հետ, ով «Նաբուկո» կոնսորցիումի անդամ է»:

Հիշեցնենք, որ WikiLeaks-յան բացահայտումներից 2010 թվականի փետրվարի 25-ին թվագրված փաստաթղթում նշված էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ փոխպետքարտուղար Բիլ Բըրնսի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի ցանկացել, որպեսզի Թուրքիան վերածվի էներգետիկ (տարանցիկ) կենտրոնի, ինչի համար էլ գազային պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ. «Մենք այս պայմանագիրը կնքեցինք մեր թուրք բարեկամներին ցույց տալու համար, որ մենք չենք թույլատրի, որպեսզի Թուրքիան վերածվի գազաբաշխիչ կենտրոնի»:

Խոսքը 2009 թվականի հոկտեմբերի 15-ին Բաքվում SOCAR-ի և ռուսական «Գազպրոմի» կնքած գազային պայմանագրի մասին է, որով Ադրբեջանը պարտավորվեց 2010 թվականի հունվարի 1-ից տարեկան նվազագույնը 500 միլիոն խորանարդ մետր բնական գազ առաքել դեպի Ռուսաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում