Երեկ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի արհեստական լճի տերերը դժգոհում էին, որ Սերժ Սարգսյանի ելույթից հետո իրենց բեռը ոչ թե թեթևացավ, այլ ավելի ծանրացավ, քանի որ իրենք նոր հարկային տեռորի են ենթարկվում։ Արմավիրի մարզպետարանի մամուլի քարտուղար Հերմինե Վարդանյանը խոստացել էր մեզ այսօր տեղկացնել, թե ինչ նոր հարկերի մասին է խոսքը։
Արձագանքելով մեր հարցադրմանը՝ նա տեղեկացրեց, որ, կառավարության համպատասխան որոշմամբ, ջրաչափեր են տեղադրվել։ Հարկ է նկատել, որ մինչ այդ արհեստական լճի տերերը ջուրը օգտագործում էին առանց ջրաչափերի։ Իսկ այսօր արդեն ստիպված են հավելյալ հարկեր մուծել։
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ելույթի արդյունքները գործնականում հակառակ պատկերն են ունենալու։