Գերմանական Համբուրգում ավարտվեց բռնցքամարտի Վլադիմիր Կլիչկո – Մարիուշ Վախ մենամարտը: 36-ամյա ուկրաինացի Կլիչկոյին հաջողվեց հաղթանակ տանել 32-ամյա լեհ բռնցքամարտիկ Մարիուշ Վախի նկատմամբ:
Մրցապայքարը տևեց տասներկու ռաունդ: Մրցավարները հաղթանակը պարգևեցին Կլիչկոյին՝ 119:109, 120:107, 120:107 հաշվով:
Հատկանշական է, որ մենամարտն անցավ Վլադիմիրի ակնառու առավելությամբ, սակայն նրան չհաջողվեց նոկաուտի ենթարկել մրցակցին: Ինչ վերաբերում է Վախին, ապա լեհ բռնցքամարտիկն իր կարիերայի առաջին պարտությունը կրեց: