Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները` ԱԺ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը մարտի 16-ին հանդիպեցին ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա չէր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը:
Հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ողջունելով համազեկուցողներին, բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը և հույս հայտնեց, որ նորանշանակ համազեկուցող պրն Ֆիշերը, ով առաջին անգամ է Հայաստանում, կշարունակի համագործակցության ձևավորված ավանդույթները:

Եռօրյա այցի ընթացքում համազեկուցողները նպատակ ունեն ծանոթանալու Հայաստանի ստանձնած պարտականությունների ու հանձնառությունների կատարման ընթացքին, լսել քաղաքական դաշտում առկա տեսակետները և իրավիճակն ավելի լավ հասկանալ, նշեց Պրեսկոտը: Համազեկուցողների ուշադրության առանցքում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, ինչպես նաև փոփոխությունները «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, 2008թ. մարտյան դեպքերից հետո անազատության մեջ գտնվող անձանց գործերը, արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումները, նաև` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները: ԵԽԽՎ ներկայացուցիչը նշեց, որ գնահատում են կատարված դրական փոփոխությունները, սակայն որոշ հարցեր դեռ լուծման կարիք ունեն:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ ԶԼՄ-ներին առնչող օրենսդրական բարեփոխումներին` նշելով, որ խորհրդարան ներկայացված տարբերակը վիճահարույց էր նաև իրենց համար, և որ «Բարգավաճ Հայաստանը» առաջարկություններ է ներկայացրել օրենքը բարելավելու համար: Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ գործող աշխատանքային խումբը, Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, խորհրդարանականների և միջազգային փորձագետների հետ միասին կկարողանա օրենքը ընդունելի տեսքի բերել: Խոսելով ժողովրդավարացման երկարատև և ոչ դյուրին գործընթացի մասին` ԲՀ խմբակցության պատգամավորը փոխանցեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները ավարտին հասցնելու իշխանությունների քաղաքական կամքը: Պատգամավորը ևս նշեց, որ, չնայած կատարված մեծածավալ աշխատանքներին. որոշ խնդիրներ ոստիկանության և արդարադատության համակարգում դեռ լուծված չեն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հյուրերին տեղեկացրեց ընտրական օրենսգրքի փոփոխության` 11 կետից կազմված իրենց առաջարկի մասին: ՀՅԴ խմբակցությունը շրջանառելու է օրենսգրքի փոփոխման այլընտրանքային տարբերակ: Խմբակցությունն առաջարկներ ունի նաև հանրահավաքների անցկացման մասին օրենքի վերաբերյալ` կամայական ու տեխնիկական պատճառաբանություններով հանրահավաքներն արգելելու դեմ: Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խմբակցությունը գտնում է, որ նոր քննարկումներրի անհրաժեշտություն կա` 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար: Նաև նշեց, որ համաներումից հետո էլ դեռ կան անազատության մեջ գտնվող անձինք:

Դավիթ Հարությունյանը ևս անդրադարձավ համազեկուցողներին հետաքրքրող հարցերին: Նախ նկատեց, որ համաներումը տարածվել է մարտի 1-2-ի դեպքերի համար կալանված բոլոր քաղաքացիների վրա` մի մասն ազատ է արձակվել, մի մասի պատժաչափը կրճատվել է, և այսօր էլ շարունակվում են քննարկվել օրենքով նախատեսված` վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունները: Պատվիրակության ղեկավարը ներկայացրեց նաև արդարադատության համակարգում մեկնարկած բարեփոխումների ընթացքը` հատկապես դրական ու առաջադեմ գնահատելով քրեական դատավարության օրենսգրքի նոր մշակված հայեցակարգը: Նախագիծը նախատեսվում է խորհրդարան ներկայացնել սեպտեմբերին: Ոստիկանության ոլորտում կատարված փոփոխությունները դեռ հասարակության համար տեսանելի չեն, սակայն կատարվել են մի շարք կարևոր քայլեր` մարտի 1-երը չկրկնելու համար, տեղեկացրեց բանախոսը: Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ առաջիկա քառօրյայի ընթացքում նախատեսվում է քննարկել հանրահավաքների անցկացման մասին նախագիծ: Լրատվական դաշտին առնչվող և ընտրական օրենսգրքի փոփոխություններին համազեկուցողները դեռ առիթ կունենան ծանոթանալ մասնագիտացված հանձնաժողովներում քննարկումների ընթացքում, նշեց պրն Հարությունյանը և նրանց ուշադրությունը հրավիրեց Հայաստանի համար շատ կարևոր` ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողով ստեղծելու նախաձեռնության վրա: Հայկական պատվիրակությունն այս հարցում միակամ է և գտնում է, որ այդ ենթահանձնաժողովի ստեղծումը վտանգում է խաղաղ բանակցությունների ընթացքը, ասաց Դավիթ Հարությունյանը: Նա նաև նշեց, որ Վեհաժողովի նախագահի ջանքերի պատճառով հարցի վերաբերյալ հայկական պատվիրակության փաստաթղթերը չեն տարածվում:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը հանդիպեցին նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խմբի անդամների հետ: Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը պարոն Պրեսկոտի խնդրանքով ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և կատարված հիմնական փոփոխությունները: Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ ստեղծելու նպատակով դեռևս 2008 թվականի ամռանը քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ: Հայեցակարգի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հաշվառումով մասնագիտական խումբը գրեց Ընտրական օրենսգրքի նախագիծ, որը դեռևս պաշտոնական չէր, այլ միայն քննարկման համար ներկայացված նախագիծ էր, որի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ ստացվեցին: Կազմակերպվեց երկօրյա կոնֆերանս, որին, բացի ՀԱԿ-ից, մասնակցում էին բոլոր քաղաքական ուժերը: Կոնֆերանսում հնչած առաջարկների հաշվառումով ստեղծվեց փաստաթուղթ, որից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստեղծեց աշխատանքային խումբ` քննարկելու ստացված մի քանի հարյուր առաջարկները: Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել խմբի աշխատանքներին` ներկայացնելով վերջնագիր. կամ ընդունել իրենց առաջարկները, կամ կհրաժարվեն խմբի աշխատանքներին մասնակցելուց: Նրանց առաջարկները հիմնականում երեքն էին` 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ, ընտրությունների ցուցակների հրապարակում, թեև Վենետիկի հանձնաժողովը հայտարարել էր, որ դա ընտրական կարգի խախտում է, և բոլոր ընտրատարածքներում պետության կողմից նկարահանումների իրականացում: Խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը ընդդիմադիր գործընկերներին առաջարկեցին մասնակցել խմբի աշխատանքներին և այնտեղ որոշել առաջարկների ճակատագիրը, քանի որ միայն աշխատանքային խումբը որոշումներ կայացնելու իրավասություն ունի: Առաջարկը չընդունվեց, և աշխատանքային խումբ ստեղծվեց կոալիցիոն համաձայնագիր ստորագրած երեք խմբակցությունների ներկայացուցիչներից:

Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ օրինագիծը արդեն պատրաստ է: Եզրակացություն ստանալու համար այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին և միաժամանակ խորհրդարանում շրջանառության մեջ է դրված: Առաջիկա քառօրյա նիստերում օրինագիծը կքննարկվի առաջին ընթերցմամբ, որից հետո խորհրդարանը կսպասի Վենետիկի հանձնաժողովի պատասխանին: Վերջինիս կարծիքը ստանալուց հետո կանցկացվեն հանրային քննարկումներ և նոր միայն լիագումար նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Նախատեսվում է մայիս ամսին ավարտել աշխատանքները, որպեսզի ընտրություններից մեկ տարի առաջ պատրաստ լինի բարեփոխված Ընտրական օրենսգիրքը: Պարոն Հարությունյանի գնահատմամբ, բարեփոխված օրենսգրքում հստակեցվել են ֆինանսավորման կանոնները, խստացվել են ֆինանսական փաստաթղթերի կեղծիքների դեպքում նախատեսվող պատժամիջոցները, ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովին պարտավորեցվել է նախապես հրապարակել լրատվամիջոցից օգտվելու անաչառ մեթոդիկա, նախատեսվում է ընտրական հանձնաժողովի ղեկավար կազմ ընտրել ըստ խորհրդարանում քաղաքական ուժերի բաշխվածության:

Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ 10-15 կետից կազմված կարևոր փոփոխությունները գրավոր կներկայացնի համազեկուցողներին:

ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, աշխատանքային խմբի անդամ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ կոալիցիոն գործընկերների հետ երկար են աշխատել փաստաթղթի վրա, և այն պատրաստ է առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկելու համար: Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկներին, դրանք կարող են մեկ անգամ ևս ԱԺ կանոնակարգի հանաձայն քննարկվել մինչև երկրորդ ընթերցում: Եթե ընդդիմությունը քաղաքական կամք և պատրաստակամություն դրսևորի, իրենք պատրաստ են համագործակցել և այդ առաջարկները մեկ անգամ ևս քննարկել ԱԺ նիստում և տեղի ունենալիք հանրային քննարկումների ժամանակ: Պարոն Բալասանյանը տեղեկացրեց նաև, որ իրենց խմբակցությունը աշխատանքային խմբին է ներկայացրել բազմաթիվ առաջարկներ, որոնցից միայն 2-ը չեն ընդունվել. դրանք քննարկման փուլում են: Առաջարկների մի մասը վերաբերում է ընտրախախտումների դեպքում քրեական օրենսգրքի խստացումներին:
Անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին` «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ, աշխատանքային խմբի անդամ Հովհաննես Մարգարյանը հատկապես կարևորեց ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմում ընդդիմության ներկայացվածությունը, ընտրական գործընթացում նկարահանումներ կատարելու իրավունքը, վստահված անձանց լիազորությունների մեծացումը, ընտրախախտումների համար քրեական օրենսգրքի սահմանած պատիժների խստացումը:
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, աշխատանքային խմբի անդամ Հովհաննես Սահակյանը ասաց, որ աշխատանքային խումբը մերժել է ընտրության ցուցակները տպելու վերաբերյալ ընդդիմության առաջարկը, որպեսզի չխախտվի ընտրության մասնակցի գաղտնիության սկզբունքը, բայց միաժամանակ ներառվել է մի դրույթ, ըստ որի` ընդդիմության լիազորված անձը հանձնաժողովի անդամի հետ կարող է նայել, հսկել կամ ստուգել ցուցակները:

Պարոն Ջոն Պրեսկոտի գնահատմամբ` ժողովրդավարական գործընթացներում ընդդիմության դերը նույնքան կարևոր է, ինչքան իշխանության: Երկու կողմերն էլ պետք է հասկանան իրենց առաքելությունը և նպաստեն երկրի ժողովրդավարացմանը, իսկ այդ ճանապարհին շատ կարևոր է լավ Ընտրական օրենսգիրք ունենալը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում