APA տեղեկատվական գործակալության հաղորդմամբ, թուրքական MKEK կազմակերպության ներկայացուցիչ Ակիֆ Ակգյուլն ասել է, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է բարեկամական երկրներին ռազմամթերքի մատակարարմամբ , որոնց թվում է նաև Ադրբեջանը:
MKEK-ը ադրբեջանական ռազմական արդյունաբերական կազմակերպությունների հետ համատեղ պլանավորում է արտադրել ինքնաձիգ MP5, նռնականետ` 40 մմ տրամաչափի և դրանց համար նախատեսված զինամթերքներ:
Բացի վերոնշյալ զեքի և զինամթերքի տիպերից` պլանավորվում է նաև «Կալաշնիկով» գնդացիրների և «Իստիգլալ» դիպուկահար հրացանների համատեղ արտադրություն:
Ա.Ակգյուլը նշել է, թե MKEK-ն ուզում է, որ արտադրվող զենքերի տրամաչափը համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին: