Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Արդարադատության նախարարը՝ մարզահամերգային համալիրի աճուրդի և դատական կոռուպցիայի դեմ իր քայլերի մասին

Ինչպես հայտնի է՝ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունը աճուրդ է հայտարարել Մարզահամերգային համալիրի հետ կապված, որի առթիվ որոշումը բողոքարկվում է դատարանում: Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հետ «Առաջին լրատվական»-ը զրուցեց համալիրի աճուրդի և արդարադատության համակարգում առկա կոռուպցիայի մասին:

– Պարոն Մանուկյան, Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը հայտարարում է, որ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության հայտարարած աճուրդն ապօրինի է և որևէ հիմքեր չունի: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ:

– Ես կարող եմ ասել, որ կա գործող օրենսդրություն, համաձայն որի նախատեսված են բողոքարկման ընթացակարգեր` կամ վերադասության կարգով, կամ դատական: եթե գտնում են, որ օրենքի հետ կապված որոշակի խնդիրներ կան, պիտի բողոքարկեն և փորձեն իրենց իրավունքները ռեալիզացնել:

– Համալիրի ղեկավարությունն արդեն բողոքարկել է: Դուք` որպես նախարար, փորձե՞լ եք պարզել՝ որքանով է իրավաչափ աճուրդը:

– Ես ուղղակի հայտարարությունների հիման վրա գործողություններ չեմ անում: Ես անում եմ այն գործողությունները, որոնք օրենքով են սահմանված: Այսինքն՝ պիտի բողոքարկման համապատասխան ընթացակարգ լինի, որ նախարարը իր իրավասությունից ելնելով կարողանա որոշակի ուսումնասիրություն կամ գործողություն կատարի: …Եթե բողոքարկել են, պիտի սպասեն արդյունքներին:

– Պարոն Մանուկյան, իսկ Դուք ի՞նչ եք պատրաստվում փոխել մեր արդարադատության համակարգում որպես նորանշանակ նախարար:

– Ես ուղղակի պիտի փորձեմ բերել այն վիճակի, որ հասարակական վստահությունը համակարգի նկատմամբ բարձրանա, որովհետև որևէ պետական մարմնի ցանկացած որոշում, ցանկացած գործողություն, եթե կա լեգիտիմության պակաս, վստահությունը հասարակության բարձր մակարդակի չէ, ապա այդ որոշումները ևս ունեն լեգիտիմության դեֆիցիտ: Դրա համար պիտի հասարակության վստահությունը բարձրացնենք:

– Ձեր նախորդներին փաստորեն այդքան էլ չի հաջողվել հասարակության վստահությունը բարձրացնել մեր արդարադատության նկատմամբ թե կոռուպցիայի, թե արդարադատությունում այլ դրսևորումների հետ կապված: Դուք ի՞նչ եք անելու, որ հասարակության վստահությունը բարձրանա:

– Անելու եմ ամեն ինչ՝ սկսած համակարգը կարգավորող օրենքներից, որտեղ կան բավական լուրջ պրոբլեմներ, և մենք պիտի աշխատենք էդ ուղղությամբ, վերջացրած ամենօրյա աշխատանքով: Այսինքն՝ ապօրինի դրսևորումներ, քաղաքացիների հետ կոպիտ վարվելակերպ կամ աշխատանքի նկատմամբ քամահրական վերաբերմունք անթույլատրելի եմ համարում, և ամեն ինչ անելու ենք, որ դա վերացնենք համակարգում:

– Իսկ համակարգում առկա կոռուպցիայի, դատավորների կողմից կաշառքներ վերցնելու կամ վերևից զանգելու խնդիրը ո՞նց եք պատրաստվում լուծել:

– Խնդիրն ունի լուծումների մի շարք եղանակներ: Այդ եղանակները պետք է համադրելի լինեն և միաժամանակ բոլոր ուղղություններով պետք է աշխատել. և օրենքների կատարելագործում, և էթիկական վերահսկողության ուժեղացում` թե դատական համակարգում, թե արդարադատության նախարարության համակարգում: Ամենօրյա ուշադրության կենտրոնում պետք է լինեն ահազանգերը, որ ստացվում են քաղաքացիներից: Դա միջոցառումների կոմպլեքս է, հնարավոր չէ ասել՝ այս ձևով կամ այն ձևով, կախարդական փայտիկ չկա, որ այդ խնդիրները լուծվեն վայրկենապես:

– Կառավարության ծրագիրը Ձեզ ինչ-որ բան փոխելու հնարավորություն տալի՞ս է:

– Կառավարության ծրագրում կան ուղենիշներ բավականին հետաքրքիր, որոնք իրավիճակը կարող են բարելավել, բայց մենք միայն կառավարության ծրագրով չենք սահմանափակված, որովհետև կառավարության ծրագիրը միայն գլոբալ ճանապարհներն է ցույց տալիս և տեսլականը առաջիկա տարիների: Կան խնդիրներ, որոնք ավելի պրակտիկ են, կառավարության ծրագրում, բայց մենք կիրականացնենք ամենօրյա գործունեության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում