Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Շոթա Վարդանյանը վաճառքի էր հանում զինվորների օրգանները»

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին, ովքեր ամեն հինգշաբթի գալիս են կառավարության մոտ, այսօր վրդովեցրեց անցնող քաղաքացիներից մեկի ամոթանքը: Նրանք հակադարձ պատասխանը տվեցին:

2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տարին մեկ տղա է ուղարկել Ղարաբաղ՝ ծառայության, և ուրախ է եղել, բայց իր իսկ խոսքով՝ չգիտեր, որ մի ստոր նարկոմանի և խմողի կարող է հանդիպել.
«Ջհանգիրյան Մարտինը նույնն է եղել, որովհետև բոլոր հրամանատարները կոնտուզիա են ստանում, նարկոշ են, հանեք նրանց, ինչո՞ւ չեք հանել, որ մեր երեխեքի կյանքը խլեն՝ ինչո՞ւ: Իմ երեխու ներսում օրգան չի եղել: Քանի Շոթա Վարդանյանը կար, զինվորները ոչ մի օրգան չունեին: Շոթային թող էն ժամանակ հանեին, ինչո՞ւ են հիմա հանում: Շոթան մեզ բարեկամ է, բայց չեղնի տենց բարեկամը: Քանի սաղ եմ, ինքը օր ու արև չի ունենալու, այնքան, որ ասելու է՝ ախր, ես այդ ինչ արեցի: Ինքը ոչ մի լավ օր չի ունենալու»,-ասաց Իրինա Ղազարյանը, ով վստահ է, որ որդու օրգանները վաճառել են:

Այսօր բանակում խաղաղ զինվորների մայրերը կառավարության մոտ հանդիպեցին արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին:

«Մեր պահանջն է արդար դատավարությունը, մեղավորները պատժվեն, մեզ շոու պետք չէ»,-ասաց Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Արդարադատության նախարարն ասաց, որ արդարադատության նախարարը դատարանների գործառույթ չի իրականացնում, արդարադատության նախարարը ոչ դատախազ է, ոչ դատարան: «Ես չեմ կարող այնպիսի բաներ անել, որի իրավունքն օրենքով չունեմ»,- ասաց նա:

Զինվորների մայրերը հետաքրքրվեցին՝ իսկ ի՞նչ է իրավասու անել արդարադատության նախարարը: «Եթե ես կարող եմ իմ ֆունկցիաների, իմ լիազորությունների շրջանակում անել, կանեմ, բայց ես չեմ կարող իմ լիազորություններից դուրս գալ»,- ասաց նախարարը:

«Ես ուզում եմ իմ հանրապետության մեջ մեղավորը պատժվի, մեզ շոու պետք չէ»,- ասաց Գոհար Սարգսյանը: Նախարարը հավաստիացրեց, որ ինքն էլ է դա ուզում:

Հովհաննես Մանուկյանը մայիսի 31-ին, ժամը 10:30-ին, հանդիպում նշանակեց խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում