Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Աստանան չընդունեց Հայաստանի վերջնագիրը. Կոլերով

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներն Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Հայաստանը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր ՀՀ պաշտոնյաների կողմից, չդարձավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, ուստի ենթադրվում է, որ Հայաստանը կլինի միության անդամ ոչ թե միության ձևավորումից՝ 2015թ. հունվարի 1-ից սկսած, այլ փոքր-ինչ ուշ, եթե ապագայում ստորագրի միությանը միանալու փաստաթուղթը:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Աստանայում նախ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի է ունեցել նեղ կազմով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությամբ, ապա նրանց են միացել Հայաստանի և Ղրղըզստանի նախագահները: Ընդլայնված նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է մինչև հունիսի 15-ը միությանը միանալու ՀՀ-ի մտադրության մասին, այնինչ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը միայն առանց Լեռնային Ղարաբաղի:

«Եթե բոլոր առևտրական հարցերը լուծվում են, ապա անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը որոշի մեկ հարց, այն է՝ Մաքսային միությանը պետք է անդամակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»,- ասել է Նազարբաևը՝ նախանշելով հուլիսի 1-ը որպես վերջնաժամկետ:

Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո ևս երեք նախագահները հնարավորություն ունեցան խոսել միության ընդլայնման մասին՝ անդրադառնալով Հայաստանի ու Ղրղըզստանի միացման հարցին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշեցին, որ Հայաստանը կմիանա մոտ ապագայում, քանի որ էական խնդիրներ չկան, իսկ Նուրսուլթան Նազարբաևն ասաց, որ Հայաստանի դեպքում մի քանի փաստաթղթեր են մնացել համաձայնեցնել, որից հետո Հայաստանը մինչև հուլիսի 1-ը հնարավորություն կունենա միանալու ԵՏՄ-ին: Հաշվի առնելով Հայաստանի անդամակցության վերաբերյալ նախանշվող բոլոր ժամկետներն ու ձևակերպումները՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշում չկա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը նշեց, որ ԼՂ հարցը առաջ է քաշել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ապագայում պետք է զբաղվի որոշ փաստաթղթերի վերջնական համաձայնեցմամբ: Պարզ չէ, թե այսօր ինչն է խնդիրը, քանի որ հայտնի չէ՝ այդ պահանջը Հայաստանը ներմուծե՞լ է փաստաթղթերում, թե՞ ոչ:

Մոդեստ Կոլերովն ուշադրություն հրավիրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի՝ երեկ տված հարցազրույցին, որում նա նշել էր, որ Հայաստանն ամբողջությամբ անցել է, իրականացրել է ճանապարհային քարտեզը՝ ի տարբերություն Ղրղըզստանի, որը ճանապարհային քարտեզ դեռևս չունի: Խրիստենկոն ասել էր, որ ՄՄ հիմնադիր անդամ երկրների հետ մնացել է Հայաստանի միացման պայմանագրի մի քանի հարցերի համաձայնեցում, բայց նա նաև հույս էր հայտնել, որ մինչև տարեվերջ Հայաստանը կմիանա եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին: Ըստ վերլուծաբանի՝ այսօրվա նիստից մենք այլ գրաֆիկ ենք լսել:

«Հայաստանը ցանկանում է համաձայնեցնել մինչև հունիսի 15-ը, Նազարբաևը ժամանակ է տալիս մինչև հուլիսի 1-ը, իսկ Պուտինն ասում է՝ մի քանի օրերի ընթացքում: Բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա: Նազարբաևը միևնույն ժամանակ առաջարկել է Հայաստանին մեկ այլ սցենար՝ միանալ Մաքսային միությանը և ոչ Եվրասիական տնտեսական միությանը՝ միևնույն ժամանակ ասելով, որ Ղրղըզստանն ու Տաջիկստանը կբավարարվեն դիտորդ-երկրների կարգավիճակով, այսինքն՝ մենք գործ ունենք եռամակարդակ ինտեգրացիայի հետ՝ Եվրասիական միություն, Մաքսային միություն և Մաքսային միության դիտորդություն: Նազարբաևն առաջարկում է ՄՄ ընդունել Թուրքիային, միևնույն ժամանակ դիտորդական և ազատ առևտրի տարածքի մակարդակում Պուտինը ևս երեք երկրի անուն տվեց՝ Վիետնամ, Իսրայել և Հնդկաստան. սա ինտեգրացիայի չորրորդ մակարդակն է:

Այստեղ ես տեսնում եմ այն գաղափարի զարգացումը, որն արտահայտել էին Հայաստանում մեկ ամիս առաջ. խոսքն այն մասին է, որ Հայաստանը չի միանա Մաքսային միությանը, այլ ցանկանում է միանգամից միանալ Եվրասիական միությանը: Ինձ մոտ հարց է ծագում՝ Հայաստանը ցանկանում է միանալ Եվրասիական միությանը՝ որպես առավել բարձր մակարդակի ինտեգրացիա, դա հասկանալի է, բայց ի՞նչ կարգավիճակով է ցանկանում միանալ՝ որպես հիմնադի՞ր: Այդ դեպքում դա պետք էր այսօր անել: Նշանակում է՝ Հայաստանը բաց է թողել միությանը միանալու հնարավորությունը՝ որպես հիմնադիր, գնացքը գնացել է, պահը բաց է թողնվել: Այսօր կարող է միանալ իր կողմից առաջ քաշված ինչ-ինչ պայմաններով՝ որպես ԵՏՄ-ին միացած անդամ, կամ թելադրել իր պայմանները. թե որոնք են դրանք՝ Հայաստանի հարցն է»,- մեկնաբանեց Մոդեստ Կոլերովը:

Նա հավելեց, որ Հայաստանը չունի փաստաթղթի տեքստում ԼՂ-ի մասին հիշատակելու որևէ իրավաբանական հիմք, քանի որ Հայաստանն ինքը չի ճանաչում ԼՂ-ն որպես սեփական տարածք:

Նա նաև համաձայն չէ հնչող կարծիքներին, թե դա Հայաստանը չի բարձրացնում, այլ վերջնագիրը ներկայացրել է ՀՀ վարչապետը: Մենք այսօր տեսնում ենք, որ այդ վերջնագիրն իրականացվում է՝ Հայաստանը չստորագրեց պայմանագիրը ոչ թե այն պատճառով, որ Նազարբաևին դուր չի գալիս:

«Եկեք իրատեսորեն մտածենք. Հայաստանը չունի որևէ իրավաբանական հիմք ԼՂ տարածքի մասին խոսելու, քանի որ Հայաստանը ԼՂ-ն իրավաբանորեն չի համարում իր տարածքը: Հայաստանը ներկայացրել է վերջնագիր, որը չի ընդունվել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է խոսվում ԵՏՄ անդամակցության մասին ԼՂ կարգավիճակը հարցը շրջանցելու համար՝ նա ասաց, որ ԼՂ հարցն ընդհանրապես չպետք է քննարկվի դե յուրե, քանի որ այդ հարցը լուծված է դե ֆակտո: Ինքը՝ Հայաստանը, որոշում է ԼՂ հարցը դե ֆակտո, այլ ոչ թե դե յուրե, ուստի նա չպետք է բարձրացնի այդ հարցը:

«Գնահատական հնչեց, որ Հայաստանին երեք օր է անհրաժեշտ ինչ-որ հարցեր համաձայնեցնելու համար, և դրանով զբաղվելու են վարչապետները: Հետո Սերժ Սարգսյանն իր ժամկետը նշեց, Նուրսուլթան Նազարբաևը՝ իր և այլն:

Նազարբաևի մեկնաբանության մեջ հնչեց մի այսպիսի նրբերանգ, թե՝ հույս ունի, որ Հայաստանը կկարողանա համաձայնեցնել, այսինքն՝ փաստորեն Նազարբաևը համաձայնագրի համաձայնեցմանը Հայաստանի միանալու պատասխանատվությունը դրեց Հայաստանի վրա, Եվրասիական միության պայմաններն ընդունելու պատրաստակամության վրա: Մենք կրկնում ենք տասն անգամ, հարյուր անգամ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը հանդես եկավ վերջնագրով, որ այդ հարցը ՀՀ-ի ձեռքում է, իսկ թե ինչու է այդ հարցը բարձրացվում՝ ինձ դա քիչ է անհանգստացնում. դա ՀՀ հարցն է»,- ասաց Մոդեստ Կոլերովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում