Wednesday, 06 12 2023
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․

Ընկերական և պաշտոնական խաղերի նկատմամբ վերաբերմունքը նույնը պետք է լինի. Բերնար Շալանդ

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախատեսված երեք ընկերական հանդիպումներից առաջինը: Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում մեր ընտրանին 4:3 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների եւ ակնկալիքների մասին:

-Ինչպիսի՞ն են տպավորությունները ԱՄԷ-ի հավաքականի հետ հանդիպումից:

-Մենք ուսումնասիրել էինք ԱՄԷ-ի հավաքականը, և որքան էլ, որ շատերը համարում էին, որ ԱՄԷ-ն այնքան էլ ուժեղ թիմ չէ, մենք գիտեինք, որ վերջին տարիներին այդ հավաքականն առաջադիմել է: Նրանք ունեն բավականին որակյալ առաջնություն, որտեղ խաղում են շատ որակյալ ֆուտբոլիստներ: ԱՄԷ-ն բավականին հաջող է հանդես եկել Ասիայի Գավաթի ընտրական մրցաշարում: Վերջին երկու տարվա ընթացքում թիմն անցկացրել է 21 հանդիպում, տարել 18 հաղթանակ և 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Այսինքն այս ժամանակաշրջանում ԱՄԷ-ն առաջին պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի հետ խաղում: Դա նշանակում է, որ մենք խաղացինք լավ թիմի դեմ:

Ինչ վերաբերում է 4:3 հաշվին, դա խոսում է այն մասին, որ մենք ունենք նույն խնդիրը, ինչ առաջ: Մենք ունենք ուժեղ հարձակողական գիծ, խփեցինք չորս գոլ, լավ գործեցինք առջևում, հաջող, արագընթաց և որակյալ հակագրոհներ ստացվեցին, սակայն պաշտպանական գծում ունենք ակնհայտ խնդիրներ: Մենք բաց թողեցինք 3 գնդակ և շատ դրվագներում ոչ բավարար խաղ ցուցադրեցինք: Արեցինք շատ տակտիկական սխալներ, մի խոսքով պաշտպանությունը իդեալական չէր: Բայց դա էլ է բնական, քանի որ մենք ունեինք փոփոխված պաշտպանական գիծ: Չկար Ռոբերտ Արզումանյանը, ով այս գծի առաջատարն է, Կամո Հովհաննիսյանը չկար, Լևոն Հայրապետյանն անցկացնում էր ընդամենը երկրորդ խաղը երկարատև խաղային պրակտիկա չունենալուց հետո, այնպես որ ակնհայտ էր, որ խնդիրներ կլինեն:

Իհարկե, ես չեմ կարող գոհ լինել պաշտպանական գծից, բայց պետք է ասեմ, որ դա միայն պաշտպանների խնդիրը չէ: Օրինակ, առաջին 15 րոպեների ընթացքում մեր հարձակողական գծին չէր հաջողվում լավ պրեսինգ գործադրել մրցակցի պաշտպանների վրա և հետևաբար ամբողջ թիմը խնդրի առաջ է կանգնում: Ընդհանրապես, ես գոհ չեմ այս խաղում մեր պաշտպանական ընդհանուր գործողություններից: Բայց ես գիտեմ մի բան: Մենք սկսել ենք մարզվել անցած չորեքշաբթի Երևանում, անցկացրել ենք մոտ 10 մարզում, և բնականաբար, ես չեմ կարող ասել, որ 10 մարզումը բավական է, որ մենք անթերի խաղանք:

Ինձ համար կարևոր էր նաև փոխել ֆուտբոլիստների վերաբերմունքը ընկերական խաղերի նկատմամբ: Ինձ համար գոյություն չունեն ընկերական խաղեր: Մենք չենք խաղում, օրինակ, դասակարգման աղյուսակում մեր տեղը բարելավելու համար: Այո, հաղթանակը տալիս է որոշ քանակի միավորներ, որոնք մեզ թույլ կտան հաջորդ ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ տեղ զբաղեցնել ավելի բարձր զամբյուղում: Դա կարևոր հանգամանք է, սակայն ես կընդունեմ նույնիսկ պարտությունը, բայց վերաբերմունքը դեպի ընկերական հանդիպումը պետք է լինի, ինչպես պաշտոնական խաղի նկատմամբ:

Այս խաղում մենք տեսանք մի թիմ, որը խաղում էր, պայքարում էր: Բնականաբար, ամեն ինչ չէ, որ ստացվում էր տակտիկական տեսանկյունից, բայց թիմը լավ աշխատանք կատարեց: Եվ այժմ մենք պետք է շարունակենք առաջադիմել, քանի որ պարզ է, որ այս մակարդակը բավարար չէ: Եթե մենք արդեն հաղթեցինք ԱՄԷ-ին, որը լավ թիմ էր, հիմա մենք պետք է խաղանք Ալժիրի՝ Աշխարհի վերջին երկու առաջնությունների մասնակցի դեմ: Դա նշանակում է, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Վերջին տարիներին Հայաստանը համեմատաբար հաջող է հանդես եկել ընտրական մրցաշարերում, բայց դա բավարար չէ: Ալժիրի եւ Գերմանիայի կարգի թիմերի դեմ խաղերը կնպաստեն, որպեսզի ֆուտբոլիստները նոր փորձ ձեռք բերեն ապագայի համար: Մենք էլ խաղերից հետո կուսումնասիրենք, ինչը ստացվեց, ինչը՝ ոչ: Եվ այս երկու խաղերը շատ կարեւոր են, որովհետեւ փաստացի մենք շատ ժամանակ չունենք: Դանիայի հավաքականի հետ հանդիպումն արդեն սեպտեմբերին է:

Հավանաբար, ես կխնդրեմ, որպեսզի մինչ այդ հանդիպումը կազմակերպվի մեկ խաղ հավաքականի հետ, որը կազմված կլինի Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներից, եթե այլ երկրի հավաքականի հետ չհաջողվի պայմանավորվել:

Այս պահին ես ունեմ երկու խնդիր. Ես պետք է ծանոթանամ թիմին, խաղացողներին, ոչ միայն որպես խաղացող, այլ նաև որպես մարդ: Ֆուտբոլիստը միշտ պետք է բաց լինի, որ իմանանք՝ ինչով է ապրում, ինչ է կարևորում, ինչ է իրեն հուզում: Երկրորդ խնդիրն է՝պատրաստել թիմ մոտ ապագայի համար:

-Ի՞նչ տպավորություն ստացաք թիմի նորեկների խաղից:

-Ես չեմ կարող կարծիք հայտնել Ալեքսի մասին, քանի որ նա ընդամենը 10 րոպե խաղաց, և հնարավոր չէ գնահատական տալ: Ինչ վերաբերում է Ռումյանին, ապա ես շատ ուրախ եմ նրա համար, եւ ոչ միայն այն պատճառվ, որ գոլ է խփել: Հովսեփյանը լավ աշխատեց դաշտի կենտրոնում, եւ ինձ համար դա հաճելի անակնկալ էր: Նա կարող է լավ թեկնածու դառնալ ապագայում այդ դիրքում խաղալու համար:

Այս դիրքում մենք այդքան էլ շատ խաղացող չունենք՝ Արթուր Եդիգարյան եւ Կառլեն Մկրտչյան: Եվ ինձ համար շատ կարեւոր է այդ դիրքի համար գտնել եւս 1-2 խաղացող: Ինչ վերաբերում է Մաուրոյին, ապագան դեռ ցույց կտա: Մարզումներին նա լավ է դրսեւորում իրեն, սակայն ավելին դեռ չեմ կարող ասել:

Ես գոհ եմ Տարոն Ոսկանյանի խաղից: Խաղաց ընդամենը 20 րոպե եւ բավականին նորմալ: Համբարձումյանը տակտիկապես գրագետ խաղալու խնդիր ուներ, ինչը բնական է, քանի որ նա իր ակումբում խաղում է 3-5-2 դասավորությամբ եւ դժվար է միանգամից հաջող խաղալ այլ դասավորության պարագայում: Մի խոսքով այս երեք խաղից հետո ես պետք է կատարեմ ընտրություն Եվրոպայի ընտրական մրցաշարի համար: Իհարկե,ես կշարունակեմ հետեւել, թե ներքին առաջնությունում, թե արտասահմանում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին:

-Ֆուտբոլիստներն արդեն ընտելացե՞լ են Ձեր պահանջներին:

-Մենք մարզվում ենք ընդամենը մի քանի օր եւ ակնկալել, որ ֆուտբոլիստները միանգամից կընկալեն բոլոր քո պահանջները անհնարին է: Մեզ ժամանակ է պետք, այն շատ չէ, եւ մենք պետք է գտնենք ոսկե միջինը խաղերի եւ մարզումների պատրաստվելիս: Օրինակ, Էմիրությունների թիմի հետ խաղից հետո որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին եւ, բնականաբար, ես պետք է իրենց հանգիստ տայի մարզվելու փոխարեն:

-Ի՞նչ կասեք Ալժիրի հավաքականի մասին:

-Ես դիտել եմ Ալժիրի վերջին հանդիպումը Սլովենիայի հետ, որտեղ Ալժիրը հաղթեց 2-0 հաշվով: Այդ թիմի շատ ֆուտբոլիստներ խաղում են Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում: Լավ մարզիչ ունեն, եւ դժվար խաղ կլինի: Օրինակ, Սլովենիայի հետ խաղում Ալժիրի դարպասապահը առաջին անգամ խաղի մեջ մտավ միայն 38-րդ րոպեին: Ֆիզիկապես լավ պատրաստված, ագրեսիվ եւ արագ խաղաոճով թիմ է: Անկախ ամեն ինչից, մեզ համար շատ կարևոր է տեսնել մեր հավաքականին այդպիսի թիմի հետ դիմակայությունում:

 

Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում