Հայ ծանրամարտիկ, աշխարհի և Եվրոպայի ծանրամարտի բազմակի ռեկորդակիր, սպորտի միջազգային վարպետ Յուրի Սարգսյանը 160 կիլոգրամ կշռող ծանրաձող բարձրացնելու ցանկություն է հայտնել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Յուրի Սարգսյանը` հավաստիացնելով, որ այս տարի օգոստոսի 14-ին` իր 50-ամյակի կապակցությամբ, անպայման փորձելու է իրականացնել այդ տարիքի համար վտանգավոր վարժությունը:
«Արդեն երկու շաբաթ է` ինտենսիվ մարզումներ եմ անցկացնում: Պետք է լավ մարզավիճակ ձեռք բերեմ»,- նշեց սպորտի միջազգային վարպետը և հավելեց, որ իր 50-ամյակն անպայման նշելու է Հայաստանում, որի ժամանակ էլ փորձելու է հրում վարժությունում բարձրացնել 160 կիլոգրամ կշռող ծանրաձողը: