Trend գործակալության հաղորդմամբ, այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը МГИМО- ում ունեցած ելույթում, որը հեռարձակվում էր Россия 24 հեռուստաընկերությամբ, ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի կարգավորումն էական նշանակություն կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վրա»:
Էրդողանն ընդգծել է նաև Ռուսաստանի կարևոր դերակատարումը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև չի մոռացել նշել, թե Թուրքիայի և Ռուսաստանի սերտ հարաբերություններն ինչ բարերար ազդեցություն կունենան ողջ տարածաշրջանի համար:
Հավելենք, որ այժմ Կրեմլում սկսվել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները, որոնց ընթացքում, ինչպես հաղորդվել էր նախապես, քննարկվելու են հիմնականում երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները: