Փոփ-աստղեր 18-ամյա Ջասթին Բիբերն ու 20-ամյա Սելենա Գոմեսը մի քանի տարվա բուռն սիրավեպից հետո պաշտոնապես հայտարարել են իրենց բաժանվելու մասին:
Նախաձեռնողը Սելենան է: Դա տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ: Նրանք վերջերս հաճախ էին վիճում: Գոմեսը Ջասթինի հավատարմության վերաբերյալ կասկածներ է ունեցել, People ամսագրին ասել է զույգին մտերիմ աղբյուրը:
Երիտասարդներն առաջին անգամ որպես սիրահարներ հանրությանը ներկայացել են 2011-ի փետրվարին: Մինչ այդ նրանք գաղտնի են հանդիպել:
Ջասթին Բիբերը հայտնի է դարձել 2009-ին: Նա արդեն 15 մլն վաճառված ալբոմ ունի:
Սելենա Գոմեսը հայտնի է դարձել Disney-ի «Waverly Place-ի մոգերը» Wizards of Waverly Place հեռուստասերիալի շնորհիվ: Նա նաև հաջողակ երգչուհի է: