Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Ինչո՞ւ է ընդդիմության համար հաճելի եղել Հովիկ Աբրահամյանի հետ շփվելը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում անձամբ բացահայտեց, որ ինքն անմիջական կապ է ունեցել Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ: Ճիշտ է, մինչ այդ էլ ակնհայտ էր, որ նա այդ գործում մեծ դերակատարություն է ունեցել, բայց ինքնախոստովանանք, թեկուզ անուղղակի կերպով, չէր եղել: Նա այնքան մանրամասնորեն էր նկարագրում նախկին վարչապետի հրաժարականին հասնելու ճանապարհներն ու պատճառները, որ այլ բան չէր մնում մտածել, քան այն, որ այդ գործընթացները պլանավորելու մեջ եղել է նաև իր հզոր և անմիջական դերակատարությունը: Ընդ որում` Հ. Աբրահամյանը հընթացս Տ. Սարգսյանին մի լավ քննադատում է, թեև մեծահոգաբար շեշտում է, թե ինքն իր նախորդներին քննադատելու սովորություն չունի:

Նա նախ ասում է, որ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում ինքը միշտ ասել է, որ կառավարությունից ակնկալում է լավ աշխատանք: Այսինքն` ԳՄ-ում նա հետևողականորեն փորձել է սևացնել Տ. Սարգսյանին: Ավելին` ԳՄ անդամների մի մասը գտնվել են նրա անմիջական ազդեցության ներքո և այդ հարցում աջակցելու ամենօրյա հանձնարարականներ են ստացել: Նորանշանակ վարչապետը որպես Տ. Սարգսյանի հրաժարականի հիմնական պատճառ նշում էր 2009թ. Հայաստանում գրանցված մոտ 14 տոկոս տնտեսական անկումը և հետագա տարիներին այդ ուղղությամբ հաջողություններ չգրանցելը: Հ. Աբրահամյանը մեծահոգաբար նաև ավելացնում է, որ օրենսդիր մարմինը կառավարությանը աջակցեց, սակայն գործադիրն այդպես էլ չկարողացավ տնտեսությունը վատ վիճակից հանել: «Կար դժգոհություն նաև թիմի մեջ: Ընտրություններից հետո մենք ունեինք պարտավորություններ, խոստումներ և պարտավոր էինք դրանք իրականացնել: Եվ տնտեսության վերականգնման, աղքատության կրճատման քայլերը կարծես թե այնքան արդյունավետ չէին»,- ասում էր նա ու ավելացնում, թե` «ժողովրդից պետք չէ թաքուն բան պահել, և որ հարկավոր է մեր ժողովրդին ասել և լավը, և վատը»:

Հ. Աբրահամյանը, սակայն, չի բացահայտում, որ 2009 թվականին տնտեսական այդպիսի մեծ անկում գրանցվեց կամ 14,4 տոկոս թիվը գոյացավ այն բանի պատճառով, որ իշխանությունները որոշել էին ինչ-որ կերպ պայթեցնել կամ չեզոքացնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մի քանի տարի շարունակ գրանցված երկնիշ տնտեսական աճի փուչիկը: Ու քանի որ նախկին նախագահն այդ տարիներին որոշել էր «թիվ կրակել» և զարգացումները երկնիշ չափերով ներկայացնել, տնտեսական ցուցանիշներն իրականությունից կտրվել էին ահռելի չափով ու արդեն խնդիրներ էին առաջացնում:

Եվ ահա, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` 2008-2009թթ. իշխանությունները որոշել են մեր տնտեսության այդ տարիների «առաջանցիկ զարգացումը» բերել իրական վիճակի, որպեսզի հետագայում ավելի մեծ խնդիրներ չծագեն: Չէ՞ որ ոչ իրական հիմքի վրա երկար տարիներ հնարավոր չի լինի տնտեսական զարգացում ցույց տալ, այն հնարավորինս պետք է իրատեսական տվյալների վրա հիմնված լինի: Իշխանությունները այդ երկնիշ աճը նկարող Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին հանձնարարել են կարգավորել թվերը: Ու քանի որ վերջինս միշտ վերևից իջեցրած հանձնարարությունները տառացիորեն է ընկալում ու կատարում, տնտեսական ցուցանիշներն այնպես է կարգավորել, որ նման մեծ անկում է գրանցվել: ՀՀԿ-ականները նաև հումորով պատմում են, որ մինչև իշխանություններն ու նույն Ս. Մնացականյանը հասկանում են, թե ինչ են արել, արդեն ուշ է եղել և չեն կարողացել ավելի ցածր անկում գրանցել: Այս մասին Հ. Աբրահամյանը քաջ գիտի, սակայն իրեն ձեռնտու չէ դա բարձրաձայնել, արդյունքում Ռ. Քոչարյանին նեղացնել կամ ինչ-որ կերպ Տ. Սարգսյանին արդարացնել:

Այնուհետև Հ. Աբրահամյանը շարունակում է, որ 2013թ. վերջին 2014-ի սկզբին խոսակցությունները գնում էին, որ կարող է փոփոխություն լինի, և ընդդիմությունը պատրաստվում էր վարչապետին անվստահություն հայտնել: «Ճնշումների մեջ կային հիմնավորումներ, որ այս ծրագիրը չի իրականացվել, այս պայմանավորվածությունը չի իրականացվել, կապում էին կարծես թե վարչապետի անձի հետ»,- ասում է Հ. Աբրահամյանը:

Սրանք ոչ այլ ինչ են, քան ընդդիմության միջոցով Տ. Սարգսյանի նկատմամբ ճնշումները պլանավորող մարդու խոսքեր, ինչը Հ. Աբրահամյանը չկարողացավ թաքցնել: Ոչ իշխանական քառյակը տուրք տալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հզորությանը՝ մոտ կես տարի իր ողջ գործունեությունը պայմանավորեց կառավարության հրաժարականի պահանջի շրջանակներում: Եվ ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ այդ գործընթացները զարգացվում էին Հ. Աբրահամյանին վարչապետ դարձնելու համար, ինչը ի վերջո տեղի ունեցավ:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը կամ ոչ իշխանական ուժերին, Հ. Աբրահամյանը հատուկ ընդգծում է, որ նրանց համար հաճելի է եղել իր հետ շփվելը: Իհարկե, այստեղ ընդդիմությունը կամ ոչ իշխանական քառյակը հավանաբար մեկնաբանություններ կանի, թեև այդ հայտարարությունից մի քանի օր է անցել, բայց բացատրություններ չկան: Տ. Սարգսյանի հրաժարականի գործում ոչ իշխանական ուժերի հետ իր համագործակցությունը նա ևս մեկ անգամ ընդգծել է՝ կարևորելով նախորդ կառավարությունից ունեցած նրանց ակնկալիքները: «Շատ համերաշխ էին մեր հարաբերությունները ընդդիմության հետ, ես փորձում էին նրանց հետ հաշվի նստել»,- ասում է Հ. Աբրահամյանն ու ավելացնում, թե շատ է կարևորում քառյակի գոյությունը:

Ի դեպ, Հ. Աբրահամյանն ասում է, թե ինքը վստահ է, որ կկարողանա հաջողություններ գրանցել, հակառակ պարագայում ներողություն կխնդրի: Այդպիսով նա իրեն նաև ապահովագրում է կառավարության հետագա անհաջողությունների համար պատասխանատվություն կրելուց և այն սահմանափակում է ընդամենը ներողություն խնդրելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում