Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

Սփյուռքի համար անակնկալ էր Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելը

Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում՝ եկող տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահին հրավիրեց Հայաստան:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին»:

Ս. Սարգսյանը հավելել է, որ չի կարծում, թե դրանից հետո նրանք կկարողանան արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել:

«Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Հայաստան և առերեսվել Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:

Սփյուռքին Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը անակնկալի է բերել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի անդամ Սեպուհ Կալպակյանը նախ նշեց, որ այդ հայտարարությունը անակնկալ է եղել, և միևնույն ժամանակ ընդգծեց, որ այն պետք չէ ընդունել զուտ ֆիզիկական իմաստով:

«Ես կարծում եմ, որ այս հրավերն ընդհակառակը՝ կոչ է, որպեսզի Թուրքիայի նախագահը լավ մտածի մինչև ապրիլի 24-ը: Ըստ իս՝ սա նշանակում է, որ սա Թուրքիային տված վերջին հնարավորությունն է, և նրանք պետք է Ցեղասպանության 100-ամյակին խոնարհվեն նահատակների հիշատակի առջև և վերջապես ընդունեն իրենց նախնիների կատարած ոճիրը: Ես այդ հայտարարության մեջ դա եմ տեսնում: Ոչ թե պարզապես այցելություն, այլ Ցեղասպանության ընդունում և խոնարհում նահատակների շիրմին»:

Կալպակյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրավերը թուրքական կողմի համար հազիվ թե ընդունելի լինի. «Դա առաջարկ է, որ վերանայեն իրենց գործունեությունը: Մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան այս առաջարկը չի ընդունելու, Էրդողանի վերջին հայտարարության մեջ թաքնված կետեր կային, Թուրքիան չի ընդունի, բայց եթե այս տարի չընդունի, ապա եկող տարի կընդունի, եկող տարի չընդունի՝ մյուս տարի կընդունի: Վերջիվերջո՝ ընդունելու են: Ինչ որ արեց նախագահը, ըստ իս՝ ճիշտ արեց, դա զգաստացնելու կոչ էր: Եկեք և դուք ընդունեք սխալը. սա է Սերժ Սարգսյանի հայտարարության ենթատեքստը»:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ատենապետ Գասպար Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանը հայտարարությանը՝ ասաց. «Իրենք մինչ այդ նոր նախագահ են ունենալու: Եթե Թուրքիայի նախագահը Հայաստան գա ու գնա Ծիծեռնակաբերդ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, անշուշտ՝ դրական կեցվածք կցուցաբերի, և մենք կողջունենք դա»:

Մեր այն դիտարկմանը, եթե նման բան չլինի, ո՞րը կլինի իրենց կեցվածքը, Գասպար Կարապետյանն ասաց․ «Անշուշտ, երբ նա բաց հրավեր արեց՝ նման բան չէր ասի: Մեզ համար ընդունելի կլինի այդ հրավերն այն դեպքում, երբ թուրքական կողմը ոչ միայն ներողություն խնդրի, այլ նաև դրան հաջորդող գործողություններ կատարի»:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ չի կարծում, թե Թուրքիան այդ քայլին պատրաստ է. «Մինչև այլ փոփոխություններ, այլ գործընթացներ չլինեն տարածաշրջանում կամ հենց Թուրքիայի ներսում, ապա չեմ կարծում, թե նման բան անի Թուրքիայի նախագահը: Իսկ այսօրվա դրությամբ, ըստ իս, Թուրքիան նման քայլի չի գնա՝ անկախ Սերժ Սարգսյանի հրավերից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում