Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոսկվան և Անկարան ԼՂ կարգավորման նոր գործընթաց չեն սկսի․ Jane’s Int’l

Երեկ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Դավութօղլուն, որը Մոսկվա է ժամանել Բաքվից, հայտարարել էր, որ համատեղ ջանքեր են գործադրելու ԼՂ հակամարտության հարցը լուծելու, ապա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար: Մի շարք փորձագետների կարծիքով՝ Դավութօղլուի խոսքը հակամարտության համատեղ կարգավորման մասին բավականին անորոշ դիտարկում է, քանի որ Թուրքիան միջնորդ երկիր չէ ու անհասկանալի է նաև այն, թե ինչու է դիմում Ռուսաստանի օգնությանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ հիմքեր այսօր չկան: Նրա համոզմամբ, ռուս-թուրքական մերձեցման հերթական փուլը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործընթացներով:

«Թուրքիան վաղուց է ցանկանում մաս դառնալ խաղաղարար գործընթացին Ղարաբաղում, սակայն հաջողության չի հասնում, և չեմ կարծում, թե առանձնապես մեծ հաջողություն կունենա առաջիկայում: Այս պահին Ռուսաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ Արևմուտքի կողմից, ուստի Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելը կարևոր է ռուսական արտաքին քաղաքականության համար: Չեմ կարծում, թե մենք արագորեն ականատեսը կդառնանք Թուրքիայի ներգրավմանը ԼՂ հակամարտության նոր խաղաղարարական աշխատանքներին կամ որևէ նոր հարթակին»,- նշեց Լիլիթ Գևորգյանը՝ հավելելով, որ սրանք ավելի շատ հայտարարություններ են, քան լուրջ քաղաքականության փոփոխություն:

Անդրադառնալով Մինսկի խմբի տապալման մասին խոսակցություններին՝ միջազգայնագետը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի տապալման մասին խոսակցություններն անհիմն են: Ըստ Լիլիթ Գևորգյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամենաընդունելի ձևաչափն է հակամարտության կողմերի համար: Իրեն չի թվում, որ շատ արագ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մի կողմ կնետվի, քանի որ այն ստատուս քվոյի պահպանությանն ուղղված ձևաչափ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում