AP-ի հաղորդմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մասնակից գերմանական «Շալկե»-ի տնօրենների խորհրդի որոշման համաձայն, թիմի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը հեռացվել է աշխատանքից:
Ակումբի ղեկավարությունն ասել է, որ հայտնի մասնագետին հեռացնելու համար լուրջ պատճառներ է ունեցել, այլ մեկնաբանություններ չեն եղել: Մագատի պայմանագիրը «Շալկե»-ի հետ պետք է ավարտվեր 2013 թվականին: Ավելի վաղ խոսակցություններ էին տարածվել, որ մարզիչը Գելզենկիրխենը կլքի այս մրցաշրջանի ավարտին: Առայժմ հայտնի չէ, թե ով կզբաղեցնի նրա տեղը:
Հիշեցնենք, որ «Շալկեն» այս մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս Գերմանիայի առաջնությունում` զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը, բայց փոխարենը գելզենկիրխենյան ակումբը Մագատի գլխավորությամբ դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: