Գերծանրքաշային բռնցքամարտի WBC բոլոր վարկածներով աշխարհի չեմպիոն 41-ամյա Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ դեկտեմբերի կեսեին որոշում կկայացնի՝ արդյոք շարունակո՞ւմ է իր պրոֆեսիոնալ կարիերան, թե՞ հեռանում է պրոֆեսիոնալ բռնցքամարտից:
«Միգուցե ես ևս մի քանի մենամարտ անցկացնեմ կամ կենտրոնանամ քաղաքականության ուղղությամբ: Ամեն դեպքում ես բռնցքամարտիկի սիրտ ունեմ: Բռնցքամարտը եղել է, կա ու միշտ կլինի իմ սրտում»,- RTL հեռուստաընկերությունը մեջբերում է Կլիչկոյի խոսքերը:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ուկրաինայում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Կլիչկոն կարող է հրաժեշտ տալ կարիերային՝ կենտրոնանալով քաղաքական գործունեության վրա: