Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

«Պուտինը Սերժ Սարգսյանին չէր արգելել շնորհավորել Պորոշենկոյին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կիևում բնակություն հաստատած հայ տաղանդավոր գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը:

– Պարոն Եղիազարյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  երեկ շնորհավորական ուղերձ  հղեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Ղրիմի բռնակցմանը հաջորդած Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցից, ՄԱԿ ԳԱ-ում ուկրաինական բանաձևի հայաստանյան քվեարկությունից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները սառնության խորը փուլ են թևակոխել, և տեսակետներ էին հնչում, թե Ուկրաինան սպասում է պաշտոնական Երևանի որևէ մեսիջի: Սա՞ էր այն արձագանքը, ինչին սպասում էր Կիևը: Կարելի՞ է համարել, որ հայ-ուկրաինական հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրը լուծված է:

– Ուկրաինայում դեռ արձագանքներ չկան այս առնչությամբ, բայց ամեն դեպքում սա դրական  հայտարարություն էր, հայ-ուկրաինական հարաբերությունների համար դրական էր այն, որ Սերժ Սարգսյանը համարձակվեց շնորհավորել: Ուկրաինացիները հասկանում են նաև, որ այս հարցում որոշիչ է եղել նաև Ռուսաստանի ազդանշանն այն մասին, որ պատրաստ է համագործակցել, այսինքն՝ ենթադրվում է, որ Պուտինը չի արգելել շնորհավորել Պորոշենկոյին:  Բայց չեմ կարող չասել՝ դրական էր, որ Սերժ Սարգսյանը առաջին շնորհավորողներից մեկն էր:

Պարզապես այստեղ  զուգահեռաբար ես տեսնում եմ մեկ այլ բարդություն, վտանգավոր խաղ Պուտինի կողմից՝ հայերին ներգրավելու հակամարտություններում: Այս վտանգավոր խաղը շարունակվում է: Եթե տեղյակ եք, այստեղ՝  Դոնբասում, ոչ թե ահաբեկիչների խմբեր են մտնում և պարզապես հանցագործություններ կատարում, այլ Դոնբասում մեծ պատերազմական գործողություններ են, ռուսական խմբավորումները մտնում են զորքով, նրանք հիմնականում չեչեն ահաբեկիչներ են: Այսօր հեռուստատեսությամբ մեկ այլ  հայտարարություն հնչեց, որ բացի չեչեններից՝ այդ պրոռուսական խմբերի շարքերում կան նաև հայեր: Չգիտեմ՝ որքանով է ճիշտ այդ հայտարարությունը: Հետաքրքրական է, որ մինչ այժմ նման հայտարարություն երբևէ չի եղել, և ուկրաինացիները նման հայտարարությունները առանց ճշտելու չեն անում:

Ցավոք սրտի, ես  կարծում եմ՝ Պուտինը շատ կեղտոտ պատերազմ է սկսել. բացի չեչեններից՝ որոշել է շրջանառության մեջ դնել հայերի անունը: Իսկ այսպիսի բաները հենց այնպես չեն արվում: Պուտինը շատ լավ գիտի, որ Ուկրաինայում հայերի նկատմամբ սեր ու հարգանք կա, կես միլիոն հայություն կա Ուկրաինայում, և Սերգեյ Նիգոյանն  առաջինն էր, ով զոհվեց հանուն Ուկրաինայի. սա  սուրբ պատմություն դարձավ ուկրաինացիների համար: Սրանք կեղտոտ քայլեր են, որոնք  արվում են հայերի նկատմամբ՝ ստեղծելով այնպիսի պատկեր, թե  Ուկրաինայի դեմ կռվում են երկու ազգի  հանցագործներ՝ չեչեններ և հայեր:

Ես հույս ունեմ,  խնդրում եմ, դիմում եմ  շատուշատ հայերի անունից, որ Հայաստանում հարց բարձրացվի, որ ՀՀ-ն հանդես գա հայտարարությամբ առ այն, որ Հայաստանից հայազգի հանցագործներ չեն ուղարկվում Դոնբաս, քանի որ դա ընդամենը կեղտոտ խաղ է: Մի կողմից՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը դրական է, մյուս կողմից՝ նման բացասական տեղեկությունները:

– Հայ համայնքն ինչպե՞ս է իրեն դրսևորել ընտրություններին, ո՞ր թեկնածուի կողմն է  եղել հիմնական հակվածությունը:

– Չեմ կարող ասել, չունեմ այդպիսի փաստեր, որովհետև հայերի միությունը հանդես չի եկել հայտարարությամբ, չի ցուցաբերել կոնկրետ վերաբերմունք, սակայն հայերի միությունը, բնական է, այս դեպքերից հետո նոր ղեկավարություն պետք է ընտրի: Հայերի միությունը, Ուկրաինայի հայ համայնքը պետք է ենթարկվի կառուցվածքային փոփոխությունների՝ նաև ղեկավար անհատների իմաստով:

– Նորընտիր նախագահի հետ   հայ համայնքն ի՞նչ կապեր է ունեցել, և ըստ Ձեզ՝ այժմ ինչպե՞ս կդասավորվի հայ համայնքի ճակատագիրն Ուկրաինայում:

– Ես կարծում եմ, որ Ուկրաինայի հայությունը, ինչպես պարզվեց՝ հիմնականում ամբողջ Ուկրաինան, Պորոշենկոյի մեջ տեսնում է այն մարդուն, ով զուսպ է, խելացի, այնքան խելացի, որ կկարողանա ճիշտ քաղաքականություն վարել: Հայերը Պորոշենկոյից չպետք է վախենան, նա շատ խելացի, հավասարակշռված  մարդ է, և կարծում եմ, որ նա շատ լավ հարաբերություններ կձևավորի հայ համայնքի հետ:

Ես չգիտեմ՝ նախկինում կապեր եղե՞լ են, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, որովհետև  Պորոշենկոն  չի եղել  կուսակցական առաջնորդ, եղել է անհատ քաղաքական գործիչ, որը միշտ եղել է առաջադեմ մտածողությամբ, եվրաինտեգրման կողմնակից քաղաքական գործիչ: Հայ համայնքը, իբրև միավորում, ոչ ոքի հետ կապեր չի ունեցել՝ բացի այն ժամանակ Յանուկովիչի շրջապատի որոշ անձանց հետ մտերմությունից, ցավոք սրտի:

– Անդրանիկ Մանուկյանը ևս կապեր ուներ Յանուկովիչի իշխանության ներկայացուցիչների հետ: Նոր իշխանության հետ հին դեսպանը կարողանալո՞ւ է հարաբերվել:

– Ես այդ մասին խոսել եմ: Ես ոչ թե Անդրանիկ Մանուկյան անձի դեմ որևէ բան ունեմ, այլ կարծում եմ, որ նոր իշխանությունների հետ նոր դեսպան պետք է  վարի ՀՀ քաղաքականությունը. սա կլինի դիվանագիտական ճիշտ քայլ: Իմ անձնական կարծիքով՝ նոր իշխանությունների հետ  հարաբերությունների առողջացման առաջին քայլը պետք է լինի նոր դեսպանի նշանակումը, որը կվարի նոր դիվանագիտական հարաբերություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում