APA գործակալության հաղորդմամբ, ադրբեջանական պետական քաղաքացիական ավիացիայի տնօրեն Արիֆ Մամեդովն ասել է, որ պաշտոնական Բաքուն իրավունք ունի վերացնելու այն բոլոր ինքնաթիռները, որոնք վայրէջք են կատարելու Ստեփանակերտի օդանավակայանում:
Նշելով, որ իրենք տեղյակ են հայկական կողմի նախաձեռնությանը, արդեն իսկ կանխարգելող միջոցառումներ են նախատեսել և նախազգուշացում դիմել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO):
«Մենք հաղորդել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն` այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացում է պլանավորվում»,- ընդգծել է Ա. Մամեդովը:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ից Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ կլինի շահագործման: