
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընկերական խաղում 4:3 հաշվով պարտության է մատնել ԱՄԷ-ի ընտրանուն:
Հենրիխ Մխիթարյանը հավաքականում գոլերի թվով 2013 թվականին ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով Արթուր Պետրոսյանի ցուցանիշը (11 գոլ): Երեկ խփած երկու գոլերից հետո Մխիթարյանն ազգային թիմում խփած գնդակների թիվը հասցրեց 14-ի:
25-ամյա կիսապաշտպանը 14 գոլերը խփել է 45 խաղերում: Հավաքականի ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղում է Արթուր Պետրոսյանը, իսկ Յուրա Մովսիսյանն 9 գոլով եզրափակում է եռյակը: