Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երկիր՝ առանց վերնագիր

Այսօր Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը: Բարեբախտաբար, 1991թ․ հռչակված Հայաստանի երրորդ հանրապետությունն իր տարբերություն 1918 թվականի Առաջին հանրապետության ունեցավ ոչ թե երկու, այլ արդեն իսկ երկու տասնյակից ավելի տարվա կյանք: Խնդիրն այն է, սակայն, որ տարիների, տասնամյակների ընթացքում Հայաստանի վերականգնված անկախության ճակատագիրը ոչ թե զուլալվեց և դարձավ կանխատեսելի, հուսադրող, այլ է՛լ ավելի համակվեց տագնապներով ու մարտահրավերներով:

Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն գործընթացների առաջ, և ժամանակի ընթացքում շատ ավելի են հաճախակիանում այն զուգահեռները, որ ներկայիս իրողությունների մասին խոսելիս փորձագետներն ու քաղաքական գործիչները տանում են Առաջին հանրապետության օրերի և ժամանակների հետ: Ինչ-որ պահ հիմնավոր և արդարացի կասկածներ են առաջանում, թե արդյոք արժե՞ համեմատություններ անցկացնել ներկայիս և 1918-1920 թվականների իրողությունների հետ: Չէ՞ որ այդ համեմատությունները որքան որ կարող են միտված լինել Առաջինի սխալներից ուսանելի դասեր քաղելուն, այդքան էլ կարող են ապակողմնորոշիչ դեր կատարել և արհեստական երանգներ մտցնել ներկայիս ժամանակի վերաբերյալ դատողությունների և գնահատականների մեջ, հետևաբար նաև ելքերի որոնման գործընթացում: Ի վերջո, խնդիրը երևի թե պետք է դիտարկել ավելի շատ ոչ թե համեմատությունների տիրույթում՝ Առաջին և Երրորդ հանրապետությունները դիտարկելով որպես իրարից տարբեր և առանձին իրողություններ, այլ պատճառահետևանքային կապի մեջ: Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ մեծ հաշվով, Հայաստանի ներկայիս հանրապետությունը Առաջին հանրապետության ծնունդ է: Եթե չլիներ Առաջինը, ո՞վ գիտե՝ ինչ տեսք կարող էր ունենալ Խորհրդային Հայաստանը, ինչն էլ բնականաբար իր ազդեցությունն էր ունենալու ներկայիս Հայաստանի վրա:

Ուրեմն, 1918 թվականի կարճատև պետականությունը, այդուհանդերձ, ապահովեց այն հիմքը, որը հնարավորություն տվեց պահպանել պետականության հնարավորություններն ու հեռանկարները: Առաջին հանրապետությունից մինչև այժմ արձանագրվել են ժամանակային տարբեր փուլեր, վայրիվերումներ, հաջողված տարիներ և կատարյալ տապալումներ, ձեռքբերումներ և անդառնալի կորուստներ: Այդ ամենի հանրագումարն ի՞նչ հետք է թողել հանրային գիտակցության մեջ, ի՞նչ մտածողությամբ հանրային էլիտա է ձևավորվել այդ դժվարին ու բարդ ժամանակային ընթացքում: Այդ տեսանկյունից, երբ դիտարկում ենք ու գնահատում Հայաստանի երրորդ հանրապետությունը, հասկանում ենք, որ Առաջինից Երրորդ հասցրած այդ բարդ ճանապարհը հայ հասարակության մոտ պետականության զգացումը սրելու փոխարեն, ավելի բթացրել է այն, դրա փոխարեն սրելով կենդանական բնազդները, որոնց վրա է ըստ էության կառուցված Հայաստանի ժամանակակից պետականությունը, Երրորդ հանրապետությունը: Դրանում համոզվելու համար բավական է թվարկել Հայաստան պետության ներկայիս կյանքը բնորոշող իրողությունները՝ կեղծվող ընտրություններ, մեծահարուստների կողմից մարդկանց շահագործում, քվոտավորված և կլանային տնտեսություն, պետական բյուջեն մի քանի անգամ գերազանցող իրական ծավալներով ստվերային բյուջե, որի նպատակը ի հեճուկս հասարակության կամքի իշխանության վերարտադրությունն ապահովելն է, իրեն օրենքից վեր դասող և անպատժելիությամբ հղփացած իշխանավորների և նրանց հարազատների ու մերձավորների մի խավ:

Այսպես շարունակելու դեպքում, գուցեև ֆիզիկական իմաստով Երրորդ հանրապետությունը չդադարի գոյություն ունենալուց, բայց իրական անկախության առումով այն կանգնած է իսկապես վճռական ճամփաբաժանի առաջ, և եթե պետականության զգացումը չգերակշռի Երրորդ հանրապետությունում, ապա համակարգային այն արատները, որոնք մարդկանց կենդանական բնազդների վրա խարսխված պետականության հետևանք են, ի վերջո հասցնելու են անկախության դե ֆակտո կորստի՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական գործընթացների խամաճիկ:

Ուստի, Առաջին հանրապետության մասին բոցաշունչ ճառեր արտասանելու փոխարեն, հաստատ արժե Առաջին հանրապետությունը դարձնել քաղաքական մտքի վերածննդի ելակետ, և այդ մտքով փորձել ապավինելով մտքին, ոչ թե բնազդներին, պտույտ կատարելու փոխարեն, շարժվել առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում