Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ հատուկ նիստ է հրավիրել` G20-ի երկրների հետ քննարկելու էներգետիկ ոլորտի խնդիրները, որոնց առջև այսօր կանգնել է Ճապոնիան: «Մեծ քսանյակում» նախագահող Ֆրանսիային մտահոգում է, թե ատոմակայնների պայթյունները և ռադիոկատիվ ճառագայթման տարածումը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել աշխարհի թիվ երրորդ տնտեսությունում և համաշխարհային տնտեսության մեջ ընդհանրապես:
Ֆրանսիան նաև հայտարարել է «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին` քննարկելու համար Ճապոնիայի ճգնաժամը: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լագարդը հայտարարել է, որ քննարկման է ներկայացվել այդ երկրի պետական պարտքը գնելու մասին հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նա նաև ասել է, որ պետք է պարզել, թե որ երկիրը որքան մասնակցություն պետք է ունենա: Այս պահին Ճապոնիայի պարտքը երկու անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն: