Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Թուրքիան «համատեղավորվել» է ԼՂՀ կարգավորման գործընթացում

Երեկ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Դավութօղլուն, որ Մոսկվա է ժամանել Բաքվից, հայտարարել է, որ համատեղ ջանքեր են գործադրելու ԼՂ հակամարտության հարցը լուծելու համար, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ փոխանցել են, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է հարցի կարգավորման նպաստավոր հարթակ ստեղծված լինելու մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցները սովորաբար կիրառում են այս կամ այն հայտարարությունը իրենց օգտին շահարկելու և խեղաթյուրելու պրակտիկա, այնպես որ` չի բացառվում, որ Դավութօղլուն նպաստավոր հարթակի մասին ոչինչ չի ասել: Սակայն, եթե նման արտահայտություն այնուամենայնիվ հնչել է, ապա հարց է առաջանում, թե ինչ նկատի ունի նա նման հարթակի մասին խոսելով:

Այսպես, թե այնպես, անգամ ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, եթե Դավութօղլուն խոսում է հակամարտության համատեղ կարգավորման մասին, ապա տվյալ դեպքում հարց է առաջանում, թե ինչ համատեղություն կարող են նկատի ունենալ Թուրքիան ու Ռուսաստանը, եթե հիշենք, որ Թուրքիան կարծեք թե որևէ կերպ ներգրավված չէ բանակցության, հակամարտության կարգավորման միջնորդական Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում: Այսինքն` Թուրքիան չկա հարցի, այսպես ասած, կարգավորման գործընթացում որպես ճանաչված սուբյեկտ, և ուրեմն` ինչ «համատեղ կարգավորման» մասին կարող է խոսել Դավութօղլուն:

Այս տեսանկյունից շատ հետաքրքրական է լինելու պաշտոնական Երևանի արձագանքը, ավելի ճիշտ այն՝ արձագանք լինելո՞ւ է, թե՞ ոչ: Չէ՞ որ Դավութօղլուն խոսել է Լավրովի ներկայությամբ, այսինքն` Լավրովի համաձայնությամբ: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիային իր տեղը ցույց տալու դեպքում Հայաստանի իշխանությունները, փաստորեն, ըստ էության ընդունելու են կամ ակնարկելու են, որ Մոսկվան թուրքերի հետ, այսպես ասած, սեպարատ բանակցություններ է վարում ղարաբաղյան կարգավորման թեմայով: Իսկ եթե պաշտոնական Երևանը լռի, ապա ըստ էության դա կնշանակի, որ Երևանը լռության է մատնում հակամարտության լուծման գործընթացում որևէ կերպ Թուրքիայի «համատեղված» լինելու մասին հայտարարությունը, այն դեպքում, երբ Հայաստանի շահերին հակասում է որևէ նման իրողություն կամ հեռանկար, և Հայաստանը տարիներ շարունակ փորձել է Անկարային հեռու պահել բանակցությունների գործընթացից:

Մոսկվայում Դավութօղլուի հայտարարություններին արձագանքելու փոխարեն, պաշտոնական Երևանը 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավեր է ուղարկում Անկարա: Ինչ է կատարվում, ինչ արտահայտություններ են հնչում Մոսկվայում, և ինչ հրավերներ են բարձրաձայնվում Երևանում, այն դեպքում, երբ Երևանը Թուրքիային բոլորովին այլ հրավեր պետք է հղեր՝ դուրս հրավիրեր Թուրքիային ԼՂՀ բանակցային գործընթացից: Սակայն, Երևանում արդեն չեն որոշում, այլ միայն ընթերցում են՝ այն որոշումները որ գալիս են Մոսկվայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում