Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Արմավիրի քաղաքապետը թունավորում է իր ընտրողներին

«Որպես քաղաքացի, որպես ընտրող, որպես ավագանու անդամ` շատ բացասական եմ գնահատում Արմավիր քաղաքի քաղաքապետի գործունեությունը»,- մեզ հետ զրույցում նշեց Արմավիր քաղաքի ավագանու անդամ, քաղաքապետի անկուսակցական թեկնածու Սևակ Մինասյանը:


– Հաշվի առնելով Արմավիր քաղաքում նախորդ ընտրությունների դառը փորձը` ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունների ընթացքը:


– Այս տարի, իմ պատկերացմամբ, նորմալ մրցակցություն է ընթանալու, և ավելի մաքուր ընտրություններ են լինելու, քան նախկինում: Համենայնդեպս, փորձելու ենք մեր ձայները պահել:


– Սերժ Սարգսյանը անձամբ է հայտարարել, որ ընտրությունները անցնեն առանց ավելորդությունների: Ըստ Ձեզ` այս հրահանգը բավարա՞ր է, որ ընտրությունները նորմալ անցնեն, թե՞ ոչ: Մտավախություն չունե՞ք, որ ընտրությունների ելքը այս անգամ ևս քրեականները կկանխորոշեն:


– Իմ կարծիքով, եթե ժամանակին ահազանգենք ընտրակեղծիքների մասին, ինձ թվում է` նախագահի ելույթը և կոչը բավարար են, որ արդար ընտրությունների գնանք:


– Բայց տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ ահազանգերը նպատակին չեն ծառայում: Ավելին` թեկնածուները հերթական ընտրություններից առաջ վստահ են լինում, որ այս անգամ ընտրակեղծիքները կզսպվեն, բայց ընտրություններից հետո սկսում են բարձրաձայնել ընտրակեղծիքների մասին: Այսօր, օրինակ, Դուք ինչպե՞ս եք պայքարում կամ մտադիր պայքարել ընտրակեղծիքների դեմ:


– Ընտրակեղծիքների տարբեր ճանապարհներ կան, որոնց միջոցով նախկինում ընտրակեղծիքներ են իրականացրել: Սակայն այս տարի փորձելու ենք ամեն կերպ ընտրությունները պահել: Ինչ վերաբերում է ընտրակեղծիքի տարբերակներին` դա հիմնականում կրկնակի քվեարկությունն է, այն մարդիկ, ովքեր գրանցված չեն եղել Արմավիրում: Հիմա Արմավիրում ընտանիքներ կան, որոնց ընտանիքի վրա նոր մարդիկ են գրանցվել, որոնց չեն էլ ճանաչում, չեն էլ տեսել: Ներկա դրությամբ էլ նման խնդիր կա: Մենք ցուցակագրված դիմում ենք ներկայացրել քաղաքապետարան, ոստիկանություն և պատկան այլ մարմիններ` ստեղծված իրավիճակին մինչև ընտրություններ լուծում տալու համար: Նախորդ ընտրություններում բերել մարդկանց են գրանցել, այսօր էլ նրանք այնտեղ չեն ապրում, բայց նրանց անձնագրի մեջ ելքի կնիք չկա խփած: Մահացածների ցուցակներն էլ են ակտուալ, որոնք միշտ հայտնվում են ընտրողների ցուցակի մեջ:


– Մեզ հայտնի են Արմավիրի քաղաքապետի կողմից բազմաթիվ ապօրինություններ, չարաշահումներ: Բայց մյուս կողմից` նա իշխող կուսակցության անդամ է, իսկ Դուք` անկուսակցական: Ձեզ համար դժվար չէ՞ անկուսակցական լինելով պայքարել պետական մեքենայի դեմ: Ինչո՞ւ ընտրություններից առաջ չանդամագրվեցիք, օրինակ, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ ՕԵԿ-ին, որ ընտրապայքարում առավելություն ունենաք: Թե՞ դուք սկզբունքային անկուսակցական եք:


– Մենք` յուրաքանչյուրս, այս պետության մի մասնիկն ենք: Ինձ թվում է, որ մենք թշնամի չենք այս պետությանը և վաղվա լավ օրվան: Այդ կուսակցություններն էլ մեզանով են չէ՞ ձևավորվել, ստեղծվել: Ինչ տարբերություն կուսակցական ես, թե ոչ: Ինչ վերաբերում է կուսակցական լինել կամ չլինելուն` ես երբեք որևէ կուսակցության անդամ կամ համակիր չեմ եղել:


– Որպես Արմավիրի բնակիչ, ինչպե՞ս եք գնահատում գործող քաղաքապետի գործունեությունը այս տարիների ընթացքում:


– Շատ բացասական: Որպես քաղաքացի, որպես ընտրող, որպես ավագանու անդամ` շատ բացասական եմ գնահատում նրա գործունեությունը: Մենք ունենք այգու խնդիր, որը որպես այգի այսօր չի ծառայում: Մեր ամբողջ տարածաշրջանում ծառերի, կանաչի բացակայության խնդիր կա: Ցինկը իրենց օրգանիզմի համար թույն է ներկայացնում, այնինչ մեր շենքերի շքամուտքերով ցինկե խողովակներով ջրագծեր են անցկացված: Այսինքն` գործող քաղաքապետը թունավորում է իր բնակչին, իր ընտրողին, իր քաղաքացուն: Այդ աշխատանքները իրականացվել է «Լեգենդար» ՍՊ-ի կողմից, որի հիմնադիրներից մեկը ինքն է: Ավելին` բոլոր մրցույթներում շահում է «Լեգենդար» ՍՊ-ն: Բազմաթիվ չարաշահումներ կան թեկուզ հողերի տարածքների աճուրդների հետ կապված: Ընդունենք` մենք գիտենք, թե շուկայական արժեքներով ինչ և ինչքանով է վաճառվում: Այդ հողատարածքը ինչ-որ մեկը գնում իրենից, որի գինը կադաստրային արժեքով կամ ավագանու որոշմամբ մինչև 50 տոկոս իրավունք ունեն զիջել: Այդ արժեքով գնում են, հետո 150-200 դոլարով քառակուսի մետրը վաճառում են: Դրա համար մեր բյուջեն չի ձևավորվում: Իսկ եթե դա մրցութային կարգով լինի, նորմալ բյուջե կունենանք:


-Արմավիրում ընդդիմադիր, դժգոհ մասսան մեծամասնություն է կազմում, ինչպիսին են Ձեր հարաբերությունները ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ: Դուք ապավինո՞ւմ եք ընդդիմադիր ընտրազանգվածի աջակցությանը:


-Ես չեմ ցանկանում իմ ընտրազանգվածին քաղաքականացնել, ավելի շատ իմ հույսը դրել եմ մեր ժողովրդի, իմ քաղաքի ընտրողի վրա:


-Թեև Դուք դեմ եք քաղաքականացմանը, բայց սոցիալական խնդիրները մարզերում գնալով շատանում են, ինչը քաղաքականության արդյունքն է, եթե ընտրվեք, ինչպե՞ս եք պայքարելու սոցիալական խնդիրների դեմ:


-Ժողովուրդը բոլորն էլ աշխատում, իրենց ընտանիքները պահում են: Ամեն ընտանիք ապրուստը վաստակելու մի ձև ունի: Այս մարդիկ առաջին հերթին ցանկանում են, որ քաղաքի վիճակը բարելավվի, քաղաքի համար մի բան արվի: Մեր քաղաքը ճանապարհների, լուսավորության, ջրի, սպորտի, մշակույթի տան խնդիրներ ունի, որոնք լուծելու համար ամենօրյա աշխատանք է պահանջվում:


-Ձեզ լսելուց՝ տպավորություն է ստեղծվում, որ Արմավիրում գործազրկության խնդիր չկա:


-Բոլոր տեղերում էլ աշխատատեղերի խնդիր կա, բայց աշխատատեղ ստեղծելը քաղաքապետի պարտականությունը չէ: Հետևաբար դժվար է այս հարցին միանշանակ պատասխան տալ:


-Բոլորն էլ ընտրություններից առաջ ասում են, թե ես կգամ, այսպես կանեմ, այնպես կանեմ, բայց ընտրվում են ու այդ ամենի մասին մոռանում կամ հասկանում, որ իրենց ցանկությունը քիչ է:


-Եթե մի անգամ մարդիկ կարողանան ճիշտը ներկայացնել հենց իշխող կուսակցության ղեկավարությանը, ինձ թվում է, որ նման խնդիր չի առաջանա, և այդ հարցերը կլուծվեն: Ամեն դեպքում այսօր իշխող կուսակցության ղեկավարը փորձում է այդ հարցերը կարգավորել, որ ժողովուրդը չգնա հեղափոխության: Իսկ եթե այսօրվա պաշտոնյան կարողանա ճիշտ ներկայացնել իրավիճակը տեղերում, ասի՝ սա եմ արել, նա եմ արել, իմ մոտ ամեն ինչ լավ է, արդեն այդ խնդիրները չեն լինի: Պարզապես որոշ պաշտոնյաներ չեն կարող այդ ամենը ներկայացնել, որովհետև այդ բացերը իրենց տակն են:


– Որոշ աղբուրներ պնդում են, որ Ձեզ ԲՀԿ-ն է հովանավորում:


– Ես որևէ կուսակցության հետ որևէ խնդիր չունեմ: Երկու կուսակցություններում էլ` և՛ «Հանրապետական», և՛ ԲՀԿ, և՛ մնացած բոլոր կուսակցություններում էլ կան մարդիկ, որոնց հետ շփվում ենք: Մենք նման խնդիր չունենք, մենք հո Սարոյան եղբայրները չենք: Խռովագին կրակով մեկը մյուսի հետ շփվենք: Նախընտրում եմ՝ հավաքվելով կլոր սեղանի շուրջ` եզրեր փնտրենք և գտնենք, ոչ թե իրար փնովենք, իրար վատաբանենք:


– Իսկ ձեր նախընտրական պայքարը ո՞ւմ կողմից է հովանավորվում:


– Իմ նախընտրական պայքարը որևէ մեկի կողմից չի հովանավորվում, կազմակերպել ենք մենք` մեր ընկերներով և քաղաքի բնակիչներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում